Рубрика: «Ձոն» տեխնոլոգիական ստուգատես 2024

Ձոն․ տեխնոլոգիական ստուգատես

Ժամանակահատվածը՝ մարտի 04-ապրիլի 07

Մասնակիցներ՝ 2․3 դասարանի սովորողներ

Ձոն․ տեխնոլոգիական նախագիծը շրջակա միջավայրի բարելավման, մեդիահմտությունների ցուցադրման, տեխնոլոգիական կարողությունների վերհանման ստուգատես է, օրացույցով հաստատված նախագիծ, որն իրականացվում է յուրաքանչյուր տարվա մարտ-ապրիլ ամիսներին։

Նպատակները՝

  • Բանավոր, գրավոր խոսքի զարգացում
  • Սստեղծագործական երևակայության զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում, ցուցադրում
  • Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում, զարգացում
  • Երկրագործական հմտությունների ու կարողությունների զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում
  • Շրջակա միջավայրի ճանաչողություն, խնամք
  • Ուսումնական նյութերի ստեղծում

Խնդիրները՝

  • Ընթերցանություն, զրույցներ, պատումներ՝ նվիրված մայրիկներին
  • Լեզվագործունեությամբ՝ բանավոր և գրավոր խոսքի զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների կիրառությամբ՝ տարբեր աշխատանքների ստեղծում (զարդեր, տիկնիկներ, տեխնոլոգիական այլ աշխատանքներ և այլն)
  • Մեդիահմտությունների կիրառմամբ՝ մեդիանյութերի ստեղծում
  • Երգուսուցմամբ՝ մայրիկատոնի երգերի ուսուցում

Աշխատանքային ուղղությունները՝

  • Բատիկից շարֆեր
  • Տոնական բացիկների պատրաստում /էլեկտրոնային/
  • Թաղարային բույսերի տնկում
  • Կավե ամանների պատրաստում
  • Պատումներ, զրույցներ

Արդյունքում՝

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները հրապարակվում են դասարանական բլոգում։

Оставьте комментарий