Рубрика: Ուսումնական նյութեր

Ուսումնական գարուն․ նախագիծ

Ժամանակահատվածը՝ 25-31․03․2024

Մասնակիցներ՝ 2․3 դասարանի ընտանեկան դպրոցներ

Նպատակը՝ ուսումնական արձակուրդների ընթացքում սովորողի ուսումնական գործունեության կազմակերպում

Խնդիրներն են՝

  • գրավոր ու բանավոր խոսքի զարգացում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիատեխնոլոգիական հմտությունների կիրառում, զարգացում
  • դիտարկելու,ուսումնասիրելու, արձանագրելու, վերլուծելու կարողությունների ձևավորում ու զարգացում

Աշխատանքային ուղղությունները՝

Աշխատանքային ուղղությունները՝

Մարտ ամսվա բնագիտական փորձեր

Գարնանային ֆոտոշար

  • Իմ գարունը.
    Լուսանկարի՛ր գարնանային տեսարաններ, եղանակային դիտարկում արա՛ (բողբոջած-ծաղկած ծառեր, այգիներ, բնության հետաքրքիր տեսարաններ, պատկերներ), հետևի՛ր բնության զարգացմանը: Լուսանկարները (5-10), փոքրիկ պատումի հետ ուղարկի՛ր rozikyan@mskh.am էլ․ հասցեին:

Ընթերցանություն

Առաջարկվող գրքերից ընտրի՛ր որևէ մեկը, կամ էլ քո նախընտրած գիրքը, և ընթերցի՛ր: Կարող ես օգտվել կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանից:

Քո ընտրությամբ ընթերցածդ ստեղծագործություններից  մեկը ներկայացրո՛ւ հետևյալ ուղղություններով՝

  • Ինչի՞ մասին էր:
  • Ովքե՞ր էին հերոսները:
  • Ամենահետաքրքիր, ամենազարմանալի դրվագը, արարքը ներկայացրո՛ւ նկարի (Paint ծրագրով) տեսքով ու համառոտ պատմի՛ր:
  • Գիրքը կամ պատմությունը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը կամ պատմությունը, որ ընկերներդ էլ ցանկանան այն կարդալ:

Դիտարկում

Դիտարկում

  • Շրջակա միջավայրի փոփոխության և եղանակի տեսության դիտարկում օրվա տարբեր ժամերին՝
  • Word-ի մեջ 5 օրյա դիտարկման համար աղյուսակ գծի՛ր, առավոտ-կեսօր-երեկո եղանակային դիտարկումներ արա՛ և աղյուսակում նշի՛ր, թե ինչպես փոխվեց եղանակը:

Զատիկն իմ ընտանիքում. նախապատրաստական աշխատանքներ.

  • Զատկական խոհանոց. համեղ բաղադրատոմսեր
  • Զատկական ձևավորումներ
  • Ընտանեկան ավանդույթներ. ինչպե՞ս ենք Զատիկը նշում մեր ընտանիքում

Ստեղծված ուսումնական նյութերն ուղարկիր rozikyan@mskh.am էլ․ հասցեին։

Նախագծի ընթացքում ստեղծված նյութերը կհրապարակվեն դասարանական բլոգում։

Оставьте комментарий