Рубрика: Ուսումնական նյութեր

Աղայան-Ռոդարի․ ուսումնական նախագիծ

Ընթերցողական — ստեղծագործական նախագիծ. կարդում, խաղում ենք Ղազարոս Աղայան և Ջաննի Ռոդարի

Տևողությունը՝ ապրիլ

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 2․3 դասարանի սովորողներ

Նպատակը՝ Բանավոր և գրավոր խոսքի, վերլուծական-քննադատական մտքի, ստեղծագործական երևակայության զարգացում Ղազարոս Աղայանի և Ջաննի Ռոդարիի ստեղծագործությունների միջոցով։

Խնդիրները՝

  • Բանավոր և գրավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Կարդալու, պատմելու  որակական հատկանիշների զարգացում
  • Մեդիատեխնոլոգիական կարողությունների զարգացում
  • Տեխնոլոգիական կարողությունների զարգացում

Ընթացքը՝

Սովորողները կծանոթանան Ղազարոս Աղայանի և Ջաննի Ռոդարիի ստեղծագործություններին, տարբեր եղանակներով կներկայացնեն դրանք:

Ուսումնական գործունեության ձևեր՝

Լեզվագործունեություն՝  ռոդարիական հնարքների կիրառում, հեքիաթների, բառերի հորինում, ընթերցանություն, ընտանեկան ընթերցումներ:

Տեխնոլոգիական գործունեություն՝ Կավագործության, նկարչության, տիկնիկագործության, խոհանոցային գործունեության միջոցով հերոսների ստեղծում:

Թատրոն-երաժշտական՝ ստեղծագործությունների խաղ-բեմականացում, շիլափլավի հորինում՝ երաժշտական ազգային երգ ու պարի համադրումով:

Ուսումնական ռեսուրսներ

Ղազարոս Աղայանի Մանկական պատմվածքներ,  բանաստեղծություններ

Ջաննի Ռոդարիի ստեղծագործություններ

Ջ․Ռոդարի «Ստեղծագործական երևակայության քերականություն»

Оставьте комментарий