Рубрика: Ճամփորդություններ 2023-2024 ուս․տարի

Զատկածեսը Բյուրականում․ ուսումնական ճամփորդություն

Օրը՝  ապրիլի 
Մեկնումը՝ 

Վերադարձը՝

Վայրը՝ Արագածոտնի մարզի Բյուրական

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 2․1, 2․3 դասարանների սովորողներ

Պատասխանատուներ՝  Կարինե Մամիկոնյան, Լիանա Ռոզիկյան

Օգնականներ` Ռոզա Մելիքյան, Սուսաննա Պետրոսյան

Նպատակը՝

  • Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
  • Զատկածեսի ամփոփում

Խնդիրները՝

  • Ժողովրդական, մանկական, ծիսական երգ-պարի, խաղերի ծանոթացում, ուսուում,
  • Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, գործելու, տեղանքին ծանոթանալու, խնամելու, տեղանքում կողմնորոշվելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում,
  • Տեսածի, լսածի մասին պատմելու, ներկայացնելու կարողությունների ձևավորում:

Նախապատրաստական աշխատանք․ զրույց-քննարկում

  • Զատկի ծիսական, ծեսին համապատասխան երգերի, պարերգերի, զատկական ասիկների, բարեմաղթանքների ուսուցում
  • Զատկական ծիսական ատրիբուտների պատրաստում
  • Ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրեր ցուցակի կազմում,
  • Խմբով ճամփորդելիս պատասխանատվության ստանձնում,
  • Առաջին օգնության տարրական կանոնների մասին,
  • Միջավայրի ուսումնասիրություն, մաքրման աշխատանքի իրականացման մասին
  • Քարտեզի ուսումնասիրություն (համեմատել Երևանի և նշված վայրի ջերմաստիճանները, ճանապարհների հեռավորությունները՝ մեքենայով, ոտքով)։

Նախագծի ընթացք

  • Մեկնում
  • Տեղանքի ուսումնասիրություն
  • նախաճաշի կազմակերպում
  • Զատկածեսի ծիսական երգ-պար, ազգային խաղեր
  • Նկարչական, լուսանկարչական պլեներ
  • վերադարձ

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Ախտահանող միջոցներ (ալկոգել, սպիրտ)
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Արևապաշտպան գլխարկ
  • Հարմար հագուստ, կոշիկ
  • Բուժական արկղիկ
  • Յուղամատիտներ, թուղթ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ

Ճամփորդ սեբաստացին

  • չի ուշանում
  • չի տրտնջում
  • չի հոգնում
  • չի խուսափում դժվարություններից
  • օգնում է ընկերոջը
  • մաքուր է պահում շրջապատը
  • կարգապահ է
  • լուսաբանում է, պատմում, ներկայացնում
  • իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր։

Նախագծի ամփոփում `

  • Պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը։
  • Ստեղծված նյութերը հրապարակել դասարանական բլոգում, ենթակայքում, կայքում։

Ուսումնական նյութեր՝

Ճամփորդական ուղեցույց

Оставьте комментарий