Рубрика: Մանկավարժական ճամբար

Համակարգչային գրագիտություն

Մարտի 25-ից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց գարնանային մանկավարժական ճամբարը:  Մանկավարժական ճամբարները դասավանդողների ինքնակրթության, նոր հմտությունների ձեռքբերման լավագույն ժամանակաշրջանն է։ Ճամբարի ընթացքում դասավանդողները մասնակցեցին մի շարք մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքերին, ինչպիսիքն էին՝ համակարգչային մոնտաժային ծրագրերի, քանդակի և համակարգչային գրագիտություն սեմինար-պարապմունքներին։ Համակարգչային գրագիտություն սեմինար պարապմունքը իր նախաձեռնությամբ վարում էր Հյուսիսային-դպրոց պարտեզի սովորող Մանուկ Բադալյանի Հայրիկ՝ Արմեն Բադալյանը։

Հանդիպումներն անցան բազմաբովանդակ և շատ հետաքրքիր։ Հանդիպումների ընթացքում խոսեցինք ուսումնական գործընթացում առավել շատ կիրառվող համակարգչային ծրագրերի մասին՝

  • Windows account: personal, school,
  • Օֆիսային և էլ֊փոստի ծրագրեր
  • Տեքստ. տառ, տող, պարագրաֆ, էջ, տառատեսակներ, վերնագրեր,
  • Աղյուսակ. տեղադրությունը, եզրագծերը, տեքստի դիրքը, տողերի ու սյուների չափերը։

Հուսանք հանդիպուների շարքը շարունակական կլինեն։

Оставьте комментарий