Рубрика: Ճամփորդություններ 2023-2024 ուս․տարի

Զատկածեսը Արտաշավանի միջնակարգ դպրոցում

Համագործակցություն  Արտաշավան գյուղի Գ․Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի հետ։

Օրը՝ 05.04.2024
Մեկնում՝ Հյուսիսային դպրոց-պարտեզից, ժամը՝ 10։00

Երթուղի՝ Երևան-Աշտարակ-Արտաշավան

Վերադարձ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ, ժամը՝ 14։00
Մասնակիցներ՝ Հ
յուսիսային դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ, Արտաշավան գյուղի Գ․Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի տարատարիք սովորողներ
Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Լուսինե Բարխուդարյան, Կարինե Մամիկոնյան

Օգնական՝  Աննա Արմենակյան

Նախագծի նպատակներ և խնդիրներ

  • Համայնքային տոնի կազմակերպում
  • ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին, ծիսական խոհանոցին
  • ազգային արժեքների տարածում
  • ծանոթացում գյուղի մշակույթի, պահպանված ծիսական երգերի հետ
  • սովորողները իրենք կդառնան  ավանդույթների կորղն և փոխանցողը ընտանիքի անդամներին

Նախագծի իրականացման փուլերը՝

  • Նախապատրաստում՝ երգուսուցում, պարուսուցում,
  • Զատկական ծիսական տիկնիկների պատրաստում (Ակլատիզ, ուտիս, կարկաչաներ)
  • Ճամփորդություն
  • Ամփոփում

Օրակարգում՝

10։00- Մեկնում Հյուսիսային դպրոց-պարտեզից

11։15- Կանգառ Արտաշավան գյուղի Գ․Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում

11։15-11։40- Շրջայց դպրոցում, միասնական ընդհանուր պարապմունք դպրոցի բակում (Նյութերի հղումները ուղարկել ենք դասվարներին)։

Ընդհանուր պարապմունքից հետո տոնական երթով կուղևորվենք Արտաշավան գյուղի Սաղմոսավանք եկեղեցի։

12։30-ուսումնական ժամերգության կազմակերպում։

12։45- զատկական երգեր, պարեր, ծիսական խաղեր

13։30- ընդմիջում եկեղեցու բակում

Ճամփորդական օրը կամփոփենք քայլքով՝  Տառերի պուրակում։

Երգացանկ՝

Զատկական երգերի փաթեթը՝ այստեղ։

Զատկական ասիկները՝ այստեղ։

Զատկական խաղեր՝

  • Ակլատիզի փետուրներ
  • Ձվագլոր
  • Ձվակռիվ

Ճամփորդական ուղեցույց

Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝

  • արևապաշտպան գլխարկ
  • անձրևապաշտպան հագուստ
  • մարզական կոշիկ
  • տաք հագուստ
  • ջուր
  • բրդուճներ
  • անձեռոցիկ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ

Արդյունքի ներկայացում

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, բլոգներում, կրթահամալիրի ենթակայքերում ներկայացնել՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Оставьте комментарий