Рубрика: Ուսումնական նյութեր

1-3-րդ դասարանների ուսպլանի առաջարկներ

Ուսումնական պլան

Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են: Ծրագրի մաս են նաև քայլարշավները, բարձունքներ արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին:

Առաջարկում եմ , 2-րդ և 3-րդ դասարանի սովորողները ևս լողան։ Միայն առաջին դասարանում լողալը նպատակային չէ, քանի որ մի քանի ամսում լողալով չենք կարող համարել, որ սովորողը լողալ կարողանում է։

Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 2 ժամ մասնակցում է «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Մաթեմատիկա բանավոր» դասընթացներից մեկին:

Առաջարկում եմ ցանկն ավելացնել՝ Խեցեգործությու, ձեռքի աշխատանքներ՝ տիկնիկագործություն, գորգագործություն։

Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով ընդմիջվում են ուրախ մարմնամարզությամբ:

Առաջարկում եմ որպես օրվա բաղկացուցիչ մաս ավելացնել նաև ազգային խաղերը։