Рубрика: Ճամփորդություններ 2023-2024 ուս․տարի

Համբարձման ծեսը Օհանավան գյուղում

Ծեսն իրականացնել բացօթյա
Համբարձման ծեսն իրականցվում է Սուրբ Զատիկից 40 օր անց:
Մայիսի 22-ին Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի սովորողները Համբարձման ծիսական ստուգատեսային նախագծով կճամփորդեն դեպի Արագածոտնի մարզ, Օհանավան գյուղ
։

Օրը՝ մայիսի 22
Մեկնումը՝ 9։30, վերադարձը՝ 14։00

Վայրը՝ Արագածոտնի մարզ, գ․Օհանավան


Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ, Օհանավանի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ, ծնողներ
Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Հասմիկ Մաթևոսյան, Լուսինե Բարխուդարյան, Կարինե Մամիկոնյան
, Նարինե Միսակյան՝ Օհանավանի միջնակարգ դպրոցի տնօրեն (077 163 435)

Օգնականներ՝ Աննա Արմենակյան,Տաթև Մարգարյան

Նախագծի նպատակներ և խնդիրներ

Նախապատրաստական աշխատանքներ

  • Տարբեր աղբյուրներից ուսումնասիրել Համբարձման ծեսը
  • սովորել Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր,
  • պատրաստել Վիճակի տիկնիկ, պսակ հյուսելու տարբերակներ
  • ծիսական Արուսի տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստել են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր,
  • որոշել գործողությունների հաջորդականությունը, կազմել նախնական սցենարը,
  • վերհիշել ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի ցանկը.
  • հանրօգուտ աշխատանքների թվարկում, անելիքների պլանավորում,

Ընթացքը

  • 9:30 — մեկնում Հյուսիսային դպրոցից
  • Ծանոթացում, շրջայց Օհանավանի միջնակարգ դպրոցում,
  • «Հակաբացիլ Կոմիտաս 2024», « Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց. նախագծերի ծանոթացում, Հունիսյան պլեների հրավեր
  • Քայլք դեպի Սրբ․ Աստվածածին եկեղեցի, միջավայրի խնամք, բացօթյա նախաճաշ
  • Համբարձման ծես  — ծաղկեպսակների հյուսում, երգ, պար
  • Քայլք դեպի Օհանավանի Ս․Հովհաննես եկեղեցի , տարածքի դիտարկում
  • Մեկնում Երևան

Անհրաժեշտ պարագաներ՝

սովորողը կիմանա                                                              

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • ազգային ավանդական պարերը,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ծիսական կերպարները,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
  • ծիսական պարագաները:

կկարողանա

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ:

Ուսումնական նյութեր՝

Հեյ իմ նազան իմ նազան

Վիճակի երգ

Այ, արևը

Հոյ, Մարիամա

Համբարձման ծիսական ասիկներ, խաղիկներ

Վիճակ, վիճակ, ծաղկավիճակ,
Շալե շապիկ, նախշուն կոճակ
Եզան տարան տիրոջ դուռը,
Ճատկին զարկին կարմիր նուռը,

Վիճակ, վիճակ, Վիճակի չիչակ,
Վարդ, մանուշակ, Ոսկի կոճակ:

Ամփոփումը՝ այստեղ։

Оставьте комментарий