Рубрика: Ճամփորդություններ 2023-2024 ուս․տարի

Համբարձման ծես․համագործակցային նախագիծ Օհանավանում

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական 19-րդ հավաքի շրջանակում, «Համբարձման ծեսը Օհանավան գյուղում» նախագծով Հյուսիսային դպրոցի երկրորդ դասարանների սովորողների հետ կրթական փոխանակումներով եղանք Օհանավանի միջնակարգ դպրոցում: Շրջեցինք դպրոցում, միասին երգեցինք և ձեռք բերեցինք նոր ընկերներ:

Օհանավանի դպրոցի երկրորդ դասարանների սովորողների հետ այցելեցինք  տեղի Սուրբ Հովհաննես եկեղեցի, որտեղ միասին իրականացրեցինք Համբարձման ծես:

Օհանավանում շատ գեղեցիկ գարուն էր: Անհնար էր աչք կտրել գարնան փարթամ կանաչից, գյուղական խաղաղ, կոլորիտային միջավայրից:

Ամփոփումը՝ Հասմիկ Մաթևոսյանի։

Оставьте комментарий