Рубрика: Մայիսյան հավաք 2024, Ես կարողանում եմ 2024

Ես կարողանում եմ․ ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ 2․3 դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը՝ մայիս
Նպատակը`

Սովորողին տալ ինքնադրսևորվելու, ինքնաարտահայտվելու, կարողություններն և հմտությունները ներկայացնելու հնարավորություն:

Ընթացք
Սովորողները, ընտանիքի անդամների օգնությամբ,  տեսանյութի տեսքով ներկայացնում են իրենց կարողությունները, ընտրելով վերնագրերից մեկը /կամ մի քանիսը/, կամ իրենք են ընտրում նոր վերնագիր: Տեսանյութը հրապարակում են youtube-յան էջում, հղումն ուղարկում rozikyan@mskh.am էլ փոստի հասցեին։

Թեմաներ՝

  • Իմ մեդիաընթերցարանը /հորինուկներ, տեղեկատվական նյութեր/
  • Իմ ստեղծած մեդիաբացիկը, տեսանյութը
  • Ես կարողանում եմ օգտվել մեդիահարթակներից /դասարանական բլոգ, ուսումնական կայքեր, հարթակներ/
  • Ես կարողանում եմ երգել, պարել /ազգային երգեր, պարեր/
  • Ես կարողանում եմ նվագել /որևէ երաժշտական գործիք/
  • Ես կարողանում եմ մարզվել /լողալ, հեծանիվ վարել, ցատկապարանով ցատկել/
  • Ես կարողանում եմ խնամել իմ ընտանի կենդանուն, բույսերը /սենյակային, բակային/
  • Ես կարողանում եմ պատրաստել /կերակուր, կոլաժ, տիկնիկ և այլն/
  • Ես կարողանում եմ շախմատ խաղալ
  • Ես կարողանում եմ………….(սովորողն ինքն է ընտրում և ներկայացնում իր կարողությունը)
  • Ես արդեն անհատական բլոգ ունեմ

Ամփոփում՝

  • Նախագծի արդյունքում ստեղծված տեսանյութերը կհրապարակվեն դասարանական բլոգում։

Оставьте комментарий