Ամփոփում՝Ճամփորդությունից հետո սովորողները կներկայացնեն իրենց տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական բլոգում։
Հնում Ամանորին թխում էին Տարեհաց` ալյուրից, ընկույզից, չամիչից։ Տարեհացի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո կտրում էին տան անդամների քանակին համապատասխան։ Մարզերի մեծ մասում այլ թխվածք էին պատրաստում, որն ուներ մարդու տեսք, կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ կամ այլ հատիկեղեն : Եվ եթե հացը թխելու ժամանակ ուռում էր, լավ նշան էր։ Այն խորհրդանշում էր հաջող տարի, իսկ եթե չէր ուռում, ապա ոչ մի լավ բանի պետք չէր սպասել։ Ծիսական այս տիկնիկները թխվում էին միայն Ամանորի նախօրյակին`գալիք տարվան ուղղված գուշակություններ անելու նպատակով:
Հյուսիսային դպրոց-պարտեզի 3․3 դասարանի սովորողները հավատարիմ մնալով ավանդույթներին, պատրաստեցին ծիսական տարեգաթա։ Մինչ տարեգաթան կտրելը բակում բարձր ձայնով դովլաթին՝ հաջողությանը կանչեցինք, իսկ հաջողությունը շատ արագ եկավ։ Տարեգաթայի միջի հաջողությունը այս անգամ կիսվելով երկու հավասար մասին բաժին ընկավ մեր դասարանի Վիակային և Անրիին։
Առաջին ուսումնական շրջանը բավականին հագեցած և հետաքրքիր սկսեցինք։ Մեծ ոգևորությամբ մեկնարկեցինք 3-րդ ուսումնական տարին։ Ունեցանք որոշակի դժվարություններ և հաջողություններ։ Դժվարությունները նոր սովորողների միջավայրին հարմարվելով էր պայմանավորված, որը կարողացանք առաջին ամսում հաղթահարել և ավելի հեշտ անցանք հաջորդ երեք ամիսները։ Ուսումնական առաջին շրջանի ավարտին կարող եմ արձանագրել, որ կարողացել ենք ստեղծել դասարանական թիմ, որտեղ տիրում է միմյանց նկատմամբ հոգատարությունը, համերաշխությունն ու ընկերությունը, ինչն ինձ համար առավել կարևոր է։ Առաջին սումնական շրջանում նախատեսված ծրագիրը միմյանց օգնելով, ոգևորելով սովորողներս հասցրել են յուրացնել։
Սեպտեմբեր-դեկտեմբերամիսներին իրականացված նախագծեր և արդյունքներ․
Հայկական մշակույթի ամենագեղեցիկ, խորհրդանշական և խորհրդավոր արժեքներից են հայոց ծիսական տիկնիները:Տիկնիկագործությունը, որ առաջներում հայտնի էր իբրև արհեստ, այսօր արդեն արվեստի, մշակույթի գեղեցիկ արտացոլում է:
Ձմեռային Ազգագրության փառատոնային ուղղություններից մեկը ազգային տիկնիկներ, տիկնիկագործությունն է։