Հյուսիսային դպրոց-պարտեզի 1․2 դասարանի սովորողները ծանոթացան Paint նկարչական ծրագրի գործիքակազմին, որից հետո որոշեցին նկարել 1 և 2 թվանշանների «տնակները»։
Բանավոր հաշիվ 1-20-ը: 1-4 թվերի կազմությունը։ Թվաբանական խաղ «1-ով ավել, 1-ով պակաս», «Հարևան թվեր»։ Խմբավորել աջ և ձախ կողմում նստած աղջիկներին ու տղաներին, առարկաները, դասարանի ներսում և դասարանից դուրս գտնվող առարկաները և այլն: Թվանշաններ, թվանշանների անվանումներ։ Ծանոթություն 3 և 4 թվերի մոլորակի հետ։
Ուսումնական խաղեր՝ Խմբավորում 1, 2, 3, 4, Ո՞րն է ավելորդը 1,2, 3,4, 5, 6
Ամպը եկավ նստեց սարին, Նստեց սարի սուր կատարին։ — Լսի՛, պապի՛, ասավ նրան, Լավ օրերըդ անցան, կորան. Խիստ սոսկալի Ցուրտ է գալի։ Ասավ, գնաց։ Սարը կամաց Մտավ սիպտակ Վերմակի տակ։
Աշուն
Հովհաննես Թումանյան
Դեղնած դաշտերին Իջել է աշուն, Անտառը կրկին Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ Փչում է քամին, Քշում է տանում Տերևը դեղին։ Տխուր հանդերից ,
Մարդ ու անասուն Քաշվում են կամաց Իրենց տունն ու բուն։