Рубрика: Ուսումնական նյութեր

Հարթակում ծնողն է․․․

Ժամանակահատվածը՝ նոյեմբեր ամիս

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1․2 դասարանի սովորողներ, ծնողներ

Նպատակը և խնդիրները՝

  • ծնողական համայնքի հետ բաց համագործակցության իրականացում
  • ծնողական համայնքի ներգրավում կրթական գործի կազմակերպման մեջ

Ընթացքը՝

Читать далее «Հարթակում ծնողն է․․․»
Рубрика: Ընթերցարան

Նոյեմբերի ընթերցարան

Տեղեկատվական նյութ

Հաց

Հաց բառը առաջացել է եփել, թխել արմատից: Հացը ալյուրից թխած ամենօրյա ուտելիք է: Խմորը պատրաստում են ալյուրով, ջրով ու աղով, երբեմն ավելացնելով շաքար, յուղ, կաթ և այլ մթերքներ։ Հիմնականում օգտագործվում է ցորենի, աշորայի, եգիպտացորենի և գարու ալյուրը։ Հաց ստանալու համար պատրաստի խմորը թխում են, սակայն կան հացի տարբեր տեսակներ, որոնց խմորը տապակում են, շոգեխաշում, անձեթ թավայի վրա օդ թռցնելով տապակում են։ Մարդիկ սկսել են հաց պատրաստել դեռևս երեսուն հազար (30 000) տարի առաջ։ Հայաստանում տարածված հացատեսակներից են կրկենին, լոշը, լիպոշը, բոքոնը, մատնաքաշը, բաղարջը, լավաշը, խորիս հացը։

Լավաշ

Հայաստանում լավաշ հացը հայտնի էր դեռ ավելի քանի երեք հազար տարի առաջ: Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիրը, որտեղ լավաշ էին թխում: Լավաշը նուրբ, երկար, մինչև 70 սմ օվալաձև հաց է: Լավաշը իսկական հայկական հաց է, այն թխում էին միմիայն հայ կանայք: Այն թխում են թրծված, հողի մեջ թաղված հատուկ կավե գլանաձև փոսում, որը կոչվում է թոնիր: Գետնափոր կավե թոնիրը հայկական խոհանոցի առաջին գործիքներից է: Ահա թե ինչպես են թխում լավաշը: Նախ գրտնակում են խմորի գնդերը, դարձնում բարակ խմորի թերթեր և գցում են ձվաձև փափուկ բարձի վրա, որը կոչվում է ռաֆաթա կամ բադադ և խփում թոնրի տաք պատին: Հաշված րոպեներ հետո նրբաթերթ լավաշը պատրաստ է: Լավաշը աշխարհի ամենաերկարաժամկետ պահվող հացն է, այն կարելի է պահել ավելի քան մեկ տարի: Լավաշը կարելի է չորացնել և շատ երկար պահել, իսկ երբ թրջում են ջրով, այն կրկին թարմանում է: Լավաշը բոլոր տոնական սեղանների պարտադիր և գլխավոր զարդն է: Հայկական խոհանոցում կան ազգային ուտեստներ, որոնք ուտում են միայն լավաշով:

Ավանդազրույց «Լավաշի ուժը»

Читать далее «Նոյեմբերի ընթերցարան»
Рубрика: Ուսումնական աշուն 2025, Դանիելյան Կարեն, Ընտանեկան նախագծեր

Հ․Թումանյան «Ճամփորդները»․Կարեն Դանելյան

«Ուսումնական աշուն» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոց-պարտեզի 1․2 դասարանի սովորող Կարեն Դանիելյանը ընտանեկան դպրոցում ներկայացնում է Հ. Թումանյանի «Ճամփորդները» հեքիաթի ստվերային թատրոնը։ Կարենը հայրիկի և մայրիկի հետ պատրաստել է հեքիաթի հերոսների կերպարների ստվերային պատկերները և ներկայացման միջավայրը։

Рубрика: Ուսումնական աշուն 2025, Ասատրյան Ռոբերտ

Կանաչ լոլիկից կարմիր լոլիկ․դիտարկումներ

«Ուսումնական աշուն» ընտանեկան նախագծային շաբաթվա ընթացքում Ասատրյան Ռոբերտը մի քանի օր շարունակ հետևել և ուսումնասիրել է լոլիկի կարմրելու գործընթացը՝ նկատելով և գրանցելով լոլիկի գույնի փոփոխությունը և դրա վրա ազդող պայմանները (լույս, ջերմաստիճան, խոնավություն և այլն)։

Читать далее «Կանաչ լոլիկից կարմիր լոլիկ․դիտարկումներ»
Рубрика: Հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա գործունեության հաշվետվություն

Աշխատանքային նախագծեր՝

Հոկտեմբեր ամսվա նախագծեր՝

Читать далее «Հոկտեմբեր ամսվա գործունեության հաշվետվություն»
Рубрика: Մարիթա Ստեֆանեան, Ուսումնական աշուն 2025, Ընտանեկան նախագծեր

«Աշուն» և «Շուն» Մարիթա Ստեֆանեն

«Ուսումնական աշուն»  նախագծի շրջանակում Մարիթան ներկակայցնում է Հ․Թումանյանի «Աշուն» և «Շուն» բանաստեղծությունները։

Читать далее ««Աշուն» և «Շուն» Մարիթա Ստեֆանեն»