Լիանա Ռոզիկյան անհատական աշխատաժամանակ
Месяц: Январь 2026
Մաթեմատիկայի դասավանդումն առանց գրատախտակի


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցի 1–3-րդ դասարաններում իրականացվում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը։ Կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս սովորողների մոտ զարգացնել ուշադրությունը, հիշողությունը, աշխատասիրությունը, համբերությունը, արագ կողմնորոշվելու կարողությունները: Ուսումնական պարապմունքները իրականացվում է բանավոր ձևաչափով։ Օրը սկսում ենք բանավոր մաթեմատիկայով՝ բանավոր համրանք, խնդիրների քննարկում, նոր խնդիրների կազմում։ Մաթեմատիկայի դասը վերածում ենք խաղի, խաղային իրավիճակները մաթեմատիկան սովորողների համար դարձնում են հետաքրքիր և սիրելի։ Կենցաղային առարկաները՝ մատիտները, քարերը, սեղաներն ու աթոռները դառնում են բանավոր համրանքի սիրելի և հիմնական առարկաներ։ Դասի երկրերդ հատվածում սովորողներն աշխատում են իրենց անհատական գործիքներով՝ նոթբուք, նեթբուքերով։ Առաջին դասարանում սովորողները մեդիահմտության իրենց առաջին քայլերը սկսում են Paint նկարչական ծրագրով, որի օգնությամբ ստեղծում են թվերի մոլորակները, որից հետո սահուն անցում են կատարում Word խմբագրային ծրագրի։ Սովորողները ծրագրին ծանոթ լինելով աշխատումեն աշխատանքային ֆայլերում։ Երբ բոլոր սովորողների մոտ բաց է իրենց աշխատանքային ֆայլը, գրատախտակի կարիք չի զգացվում։ Դասի ընթացքում ուսուցիչը դառնում է ոչ թե գրատախտակի առաջ կանգնած բացատրող, այլ ուղեկից ու ուղղորդող, իսկ սովորողը՝ մտածող, ստեղծագործող և վստահ։
Ուսուցման երկրորդ շրջանի ամփոփում
Աշխատանքային նախագիծ․ 26.01-30․01. 2026

2025–2026 ուսումնական տարվա երթուղիներ, վարորդներ և պատասխանատուներ
Դասավանդողների բլոգներ․
Ուրախ օտար լեզու․ անգլերեն՝ Անժելա Մովսիսյան
Ուրախ օտար լեզու․ ռուսերեն՝ Կարինե Ղազարյան
Երաժշտական գործունեություն՝ Հասմիկ Մաթևոսյան
Երկարացված օրվա կազմակերպում՝ Մերի Կարապետյան
Շաբաթվա ընթացքում իրականացվող նախագծեր՝
Շաբաթվա բառերը՝ «Չիր, չամիչ»
Շաբաթվա ընթերցանության նյութեր՝
Պարուսուցում՝ Լորկե
Հունվարի 26, երկուշաբթի
- 09:00-09:15-Առավոտյան ընդհանուր պարապմունք
- 09։20-09։40- Ուրախ օտար լեզու՝ ռուսերեն
- 09։40-10։05- Բանավոր մաթեմատիկա
- 10։10-10։50- Մարզական պարապմունք
- 10։55-11։15-Նախաճաշի կազմակերպում
- 11։20-11։40- Ուրախ օտար լեզու՝ անգլերեն
- 11։45-12։05- Երաժշտական գործունեություն
- 12։10-12։45- Հ․Թումանյան « Առաջին ձյուն» բանաստեղծության խաղ-ուսուցում
- 12։45-13։30- Աշխատանք անհատական գործիքով
Դասավանդողի անհատական աշխատաժամանակ
Ուսումնական երրորդ շրջան․ փետրվար-մայիս
Մարզական ստուգատես.ամփոփում



Այսօր Հյուսիսային դպրոցի 1․2 ջոկատի մարզական ստուգատեսի օրն էր։ Սովորողները ծրագրին համապատասխան ներկայացրեցին իրենց մարզական կարողությունները՝ ցուցադրելով ճարպկություն և թիմային համագործակցություն։ Ամփոփ տեսանյութը ստորև՝
Աշխատանքային նախագիծ՝ 19.01-23.01.26․

Շաբաթվա նախագծեր՝
Դասավանդողների բլոգներ․
- Ուրախ օտար լեզու․ անգլերեն՝ Անժելա Մովսիսյան
- Ուրախ օտար լեզու․ ռուսերեն՝ Կարինե Ղազարյան
- Երաժշտական գործունեություն՝ Հասմիկ Մաթևոսյան
- Երկարացված օրվա կազմակերպում՝ Մերի Կարապետյան
Շաբաթվա հեքիաթը՝ Ստյուարտ Պ., Ռիդել Կ.« Ձմռան մի կտոր»․հեքիաթ
Շաբաթվա բառը՝ «Դդում», «Չիր-չամիչ»
Հունվարի 19, երկուշաբթի
- 09:00-09:15-Ճամբարային ընդհանուր պարապմունք Հյուսիսային դպրոցում
- 09։20-10։00- Ուրախ մաթեմատիկա
- 10։10-10։50- Մարմնամարզական ստուգատես
- 10։55-11։15- Նախաճաշի կազմակերպում
- 11։20-12։00- Ս․Մարշակ «Տասներկու ամիսները» հեքիաթի ունկնդրում
- 12։00-12։40- Բառուսուցում․ նախագծային աշխատանք
- 12:45-13։30- Դդմածես տեխնոլոգիական աշխատանք
Դդմատոն

Ձմեռային հունվարյան նախագծային-ստուգատեսային ճամբարի երրորդ շաբաթը ծիսական է: Հունվարի 19-ից 23-ը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի սովորող-ճամբարականները նախապատրաստվում են ճամբարի փակմանը՝ իրականացնելով «Դդմատոն» նախագիծը: Այս նախագծով մեկնարկ է տրվում նաև «Բարեկենդան» նախագծին: Այն ազգագրության փառատոնի բովանդակության մեջ է:
Մասնակիցները՝ 1-3-րդ դասարանի ճամբարականներ
Տևողությունը՝ հունվարի 19-23
Читать далее «Դդմատոն»Սովորող-սովորեցնող․ Ազգային պարի ուսուցում
Սովորող-սովորեցնեղ մեթոդով Ձմեռային ազգագրական փառատոն-ի շրջանակում մեր ավագ ընկերները 1․2 ջոկատի ճամբարականներին սովորեցրեցին Լուրկե և Թամզարա ազգային պարերը։
Դիջիթեք 2026

Հանրակրթական Դիջիթեք 2026թ-ի շրջանակում Հյուսիսի 1․2ջոկատի ճամբարականները Paint ծրագրով նկարում են դիջիգործիքներ:
Ասատրյան Ռոբերտ

Կարեն Դանիելյան




