Месяц: Февраль 2026
Աշխատանքային նախագիծ․ 02.03-06․03. 2026

2025–2026 ուսումնական տարվա երթուղիներ, վարորդներ և պատասխանատուներ
Դասավանդողների բլոգներ․
Ուրախ օտար լեզու․ անգլերեն՝ Անժելա Մովսիսյան
Ուրախ օտար լեզու․ ռուսերեն՝ Կարինե Ղազարյան
Երաժշտական գործունեություն՝ Հասմիկ Մաթևոսյան
Երկարացված օրվա կազմակերպում՝ Մերի Կարապետյան
Շաբաթվա ընթացքում իրականացվող նախագծեր՝
Ուսումնական գարուն․ ուսումնական նախագիծ
Շաբաթվա բառերը՝ « Բարև, ծաղիկ»
Շաբաթվա ընթերցանության նյութեր՝
Читать далее «Աշխատանքային նախագիծ․ 02.03-06․03. 2026»Փետրվար ամսվա հաշվետվություն

- Աշխատանքային նախագիծ․ 02.02-06․02. 2026
- Աշխատանքային նախագիծ․ 09.02-13․02. 2026
- Աշխատանքային նախագիծ․ 16.02-13․20. 2026
- Աշխատանքային նախագիծ․ 23.02-27․02. 2026
- Աշխատանքային նախագիծ․ 23.02-27․02. 2026
Իրականացված նախագծեր ևարդյունքներ՝
Բարեկենդանի ծես, ամփոփումը՝ այստեղ։
- Թումանյանական օրեր 2026
- Թումանյանական ընտանեկան ընթերցումներ
- Մաթեմատիկայի օր կրթահամալիրում․ Ամփոփում Բանավոր մաթեմատիկայի օր
- Թումանյանական տեխնոլոգիական աշխատանք
- Ժամացույց․ Բառուսուցում
- Խխունջ․ բառուսուցում
- «Իմ ընտանիքը» բառուսուցում
- Հ․Թումանյան «Բզեզի դպրոցը»
- Իմ դպրոցը
- Հ․Թումանյան «Էս էն է»
- «Չիր ու չամիչ» բառուսուցում
- Մաթեմատիկական ֆլեշմոբ
Թումանյանական տեխնոլոգիական աշխատանք


Թումանյանական օրեր նախագծի շրջանակում 1․2 դասարանի սովորողները պլաստիլինով ծեփեցին Թումանյանի մեզ ծանոթ հեքիաթի հերոսներին։












Խխունջ․ բառուսուցում

Հյուսիսային դպրոց-պարտեզի 1․2 դասարանի սովորողները մուտքագրեցին խխունջ բառը։
Ձոն․ ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ մարտի 02 – ապրիլի 07
Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ
Խնդիրները՝
- ստեղծագործական երևակայության զարգացում
- անսովոր լուծումներ գտնելու կարողության զարգացում
- տեխնոլոգիական հմտությունների զարգացում
- մեդիահմտությունների զարգացում
- ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
- հոգատարության — խնամքի, պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական գործունեության ընթացքում
Մարտի ընթերցարան
ԱՄԻՍՆԵՐ ԵՎ ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿ
Մարտը տալիս է ձնծաղիկ,
Ապրիլը՝ կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակը երգում անուշակ։
Հունիսը մեզ խոտ է տալիս,
Իսկ հուլիսը առատ ցորեն,
Օգոստոսը տանձ ու խնձոր
Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։
Ռուսական ժողովրդական հեքիաթ
Ով աշխատի, նա կուտի
Մի տնակում ապրում էին մուկիկը, ծիտիկը և հավիկը:
Մի օր քուջուջ անելիս հավիկը մի հատիկ գտավ ու կանչեց.
— Հատիկ եմ գտե~լ, հատիկ եմ գտե~լ: Ո՞վ կտանի աղալու:
— Ես` չէ, — ասաց մուկիկը:
— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը:
Ի՞նչ աներ հավիկը: Հատիկը ջրաղաց տարավ, աղաց:
— Ալյուրն ո՞վ տուն կտանի, — հարցրեց հավիկը:
— Ես` չէ, — ասաց ծիտիկը:
— Ես էլ` չէ, — ասաց մուկիկը:
Հավիկը ալյուրը շալակեց, տուն տարավ:
— Ո՞վ խմոր կանի, — հարցրեց հավիկը:
— Ես` չէ, — ասաց մուկիկը:
— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը:
Հավիկը խմոր հունցեց:
— Թոնիրը ո՞վ կվառի, — հարցրեց հավիկը:
— Ես` չէ, — ասաց ծիտիկը:
— Ես էլ` չէ, — ասաց մուկիկը:
Հավիկը թոնիրը վառեց:
— Հացն ո՞վ կթխի, — հարցրեց հավիկը:
— Ես` չէ, — ասաց մուկիկը:
— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը:
Հավիկը հացը թխեց, դրեց սեղանին:
— Հացն ո՞վ կուտի, — հարցրեց հավիկը:
— Ես, — գոչեց ծիտիկը և մոտեցավ սեղանին:
— Ես, — գոչեց մուկիկը և մոտեցավ սեղանին:
Հավիկը նրանց սեղանից հեռացրեց և ինքը մենակ կերավ հացը:
Կռունկ
Հովհաննես Թումանյան
Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։
Գարուն
Աթաբեկ Խնկոյան
Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:
Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:
Մարտ
Հովհաննես Թումանյան
Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։
Ծիածան
Աթաբեկ Խնկոյան
Մթին ամպերից
Եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը,
Ծագեց ջինջ արև:
Կանաչ ու կարմիր
Կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն
Ալ — գոհար դարձան:
Քամին հանդարտեց.
Էլ չկա փոշի.
Հողը տաքացավ,
Ծխեց գոլորշի:
Իրիկուն
Հովհաննես Թումանյան
Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
«Հերիք է, ասավ,
Գնամ պառկեմ ու քնեմ»։
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ.
«Էս ի՞նչ է, ասավ,
Արևն էլ չի երևում.
Ես էլ պառկեմ ու քնեմ»։
Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց.
«Էս ի՞նչ է, ասավ,
Աշխատանքային նախագիծ․ 23.02-27․02. 2026

2025–2026 ուսումնական տարվա երթուղիներ, վարորդներ և պատասխանատուներ
Դասավանդողների բլոգներ․
Ուրախ օտար լեզու․ անգլերեն՝ Անժելա Մովսիսյան
Ուրախ օտար լեզու․ ռուսերեն՝ Կարինե Ղազարյան
Երաժշտական գործունեություն՝ Հասմիկ Մաթևոսյան
Երկարացված օրվա կազմակերպում՝ Մերի Կարապետյան
Շաբաթվա ընթացքում իրականացվող նախագծեր՝
Ուսումնական ճամփորդություն Պատանի հանդիսատեսի թատրոն
Շաբաթվա բառը՝ «Խխունջ »
Շաբաթվա ընթերցանության նյութեր՝
Պարուսուցում՝ Լորկե
Փետրվարի 23, երկուշաբթի
- 09:00-09:15-Առավոտյան ընդհանուր պարապմունք
- 09։20-09։40- Ուրախ օտար լեզու՝ ռուսերեն
- 09։40-10։05- Աթաբեկ Խնկոյան․ «Ժամացույց» խաղ-ուսուցում
- 10։10-10։50- Մարզական պարապմունք
- 11։00-11։15-Նախաճաշի կազմակերպում
- 11։20-11։40- Ուրախ օտար լեզու՝ անգլերեն
- 11։50-12։15- Երաժշտական գործունեություն
- 12։30-13։30-Բառուսուցում, նախագծային աշխատանք
Գրքի տոն

Գրքի տոնը Հյուսիսային դպրոց-պարտեզի սովորողների համար դարձավ ընթերցանության ճանապարհը սկսելու գեղեցիկ սկիզբ։
Բարեկենդան. Կատակ հարսանիք



Փետրվարի 18-ին, «Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց» նախագծով, «Բարեկենդան. Կատակ հարսանիք» ծրագրով Հյուսիսային դպրոցի 1-2-րդ դասարանների և Միջին դպրոցի սովորողների հետ իրականացրեցինք ամենաուրախ և ամենագունեղ տոներից մեկը՝ Բարեկենդանը: Կատակերգերով, խաղերգերով, հարսանեկան երգերով և գովքի ասիկներով «չ»ամուսնացրեցինք հարսին և փեսային:
Ամբողջական տեսաֆիլմը՝ ստորև








Տեսանյութը և պատումը Հասմիկ Մաթևոսյանի բլոգից





















