Рубрика: Ազգագրության փառատոն 2024

Ձմեռային ազգագրության փառատոն 2024

Ձմեռային ազգագրական փառատոնը այն լավագույն շրջանն է, որի ընթացքում սովորողները հասցնում են, սիրել ու յուրացնել ազգայինը, ծանոթանալ ազգային գույներին ու ճաշակին։ 

Հունվարի 8-ից մեկնարկեց «Ձմեռային ազգագրական փառատոն 2024»-ը։ Կրտսեր դպրոցում փառատոնային հիմնական ուղղություններն էին՝

«Հայկական զարդանախշերն ու գորգերը» նախագծի մեկնարկը տեղեկատվական նյութերի որոնումներով էր, որի արդյունքում սովորողները օգտագործելով իրենց մեդիահմտությունները Paint նկարչական գործիքով նկարեցին իրենց պատկերացրած ազգային նախշերով, հայկական գույներով գորգեր։ Նախագծի ընթացքում համագործակցություն ունեցանք Հասմիկ Գրիգորյանի հետ։ Սովորողները ծանոթացան կարպետագործությանը և ստեղծեցին իրենց անհատական փոքրիկ կարպետները։ Նախագծի ընթացքում ունեցանք նաև ուսումնա-ճանաչողական ճամփորդություն, համագործակցեցինք «Արցախ կարպետ» ձեռագործ գորգերի արտադրամասի հետ։ Ճամփորդության ամփոփումը՝ այստեղ։

Փառատոնային ուղղություններից մեկը Տիկնիկագործությունն էր։ Ինքս տիրապետելով այդ հմտությանը ճամբարականներիս հետ պատրաստեցինք խրձիկ տիկնիկներ, ոգևորությունը շատ մեծ էր։ Ունեցանք մի շարք համագործակցություններ, որի ընթացքում արդեն հմուտ տիկնիկագործ ճամբարականները իրենց հմտությունները փոխանցեցին մյուս ճամբարականներին։

Համագործակցություն 1․1 ջոկատի ճամբարականների հետ

Համագործակցություն 1․2 ջոկատի ճամբարականների հետ

Համագործակցություն 2․1 ջոկատի ճամբարականների հետ

«Ազգագրական փառատոն 2024»-ի շրջանակում բացի փառատոնային հիմնական ուղղություններից իրականացրել ենք նաև՝

Ազգային խաղեր․ համագործակցություն 1․1 ջոկատի ճամբարականների հետ

Ազգային խաղեր․ համագործակցություն 1․2 ջոկատի ճամբարականների հետ

«Ազգային փողային գործիքներ» թեմայով աշխատարան երաժիշտ Հայկ Մարտիրոսյանի հետ։

Ազգային խոհանոց՝ Ղափամայի ծես

Читать далее «Ձմեռային ազգագրության փառատոն 2024»
Рубрика: Ազգագրության փառատոն 2024

Ազգային փողային գործիքներ

Ազգային փողային գործիքների աշխատարանից հետո, սովորողները պատմում են իրենց տպավորությունների մասին։

Հովհաննիսյան Էվա

Այսօր մեր դպրոց հյուր էր եկել երաժիշտ Հայկ Մարտիրոսյանը։ Նա շվիով նվագեց «Կաքավիկ» երգը։ Դուդուկով նվագեց <<Փափուրի>>։ Հետո նա մեզ սովորեցրեց թե ինչպես նվագել շվի, դուդուկ և զուռնա։ Ինձ դուր եկավ շվին, ես փորձեցի փչել և մատներով նվագել։

Պատմում է Սարգիս Ինսկանդարյանը՝

Читать далее «Ազգային փողային գործիքներ»
Рубрика: Հունվարյան ճամբար 2024, Ազգագրության փառատոն 2024

Փողային գործիքների աշխատարան երաժիշտ Հայկ Մարտիրոսյանի հետ

«Ձմեռային ազգագրական փառատոն 2024»-ի շրջանակում, այսօր ունեցանք շատ-շատ հետաքրքիր աշխատարան «Ազգային փողային գործիքներ» թեմայով, Վերադարձ Էթնիկ երգի-պարի անսամբլի երաժիշտ Հայկ Մարտիրոսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցեցին 2, 3-րդ ջոկատների ճամբարականները:

Հանդպիպման ընթացքում ճամբարականները ծնոթացան շվի, զուռնա, դուդուկ ազգային փողային գործիքներին նրանց տարբերություններին։ Վարպետության դասի ընթացքում սովորողները հնարավություն ունեցան նվագել երաժշտական գործիքները։

Ֆիլմը՝ Հասմիկ Մաթևոսյանի

Рубрика: Ճամփորդություններ 2023-2024 ուս․տարի, Ազգագրության փառատոն 2024

Համագործակցություն «Արցախ կարպետ» ձեռագործ գորգերի արտադրամասի հետ

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 2․3 ջոկատի ճամբարականներ
Օրը ՝ հունվարի  25
Ժամը՝ 11։00-12։30

Մեկնում, վերադարձ՝10։15-13։10
Վայրը՝ «Արցախ կարպետ» ձեռագործ գորգերի արտադրմաս

Հասցեն՝ Մովսես Խորենացու փող., 33 շենք

Ճանապարհի քարտեզը՝ հղումով։

Պատասխանատու՝ Լիանա Ռոզիկյան

Читать далее «Համագործակցություն «Արցախ կարպետ» ձեռագործ գորգերի արտադրամասի հետ»
Рубрика: Հունվարյան ճամբար 2024, Ազգագրության փառատոն 2024

Իմ գորգը

«Ձմեռային ազգագրության փառատոն 2024» շրջանակում շարունակում ենք ուսումնասիրել և  գնալ գորգագործության հետքերով։ Այս անգամ աշխատարանը ընկեր Հասմիկի արվեստանոցն էր։ Մինչ գորգագործ դառնալը նախ պետք է կարողանանք կարպետներ գործել Ընկեր Հասմիկը ծանոթացրեց կարպետագործության տեխնիկային։ Մեր ավագ ճամբարականների օգնությամբ ունեցանք փոքրիկ ու շատ գեղեցիկ կարպետները։ Ախատանքի ընթացքը տեսանյութում՝

Рубрика: Հունվարյան ճամբար 2023, Ազգագրության փառատոն 2024

Տիկնիկագործություն․ Խրձիկ տիկնիկներ

«Ձմեռային ազգագրության փառատոն 2024» շրջանակում  տիկնիկագործության նախագծով այս անգամ այցելեցինք 1․1 ջոկատ։ Ճամբարականների հետ պատրաստեցինք խրձիկ տիկնիկներ։ 2․3 ջոկատի ճամբարականները արդեն շատ լավ տիրապետելով տիկնիկագործությանը, իրենց հմտությունը փոխանցեցին կրտսեր ճամբարականներին։ Աշխատանքի ընթացքը՝ տեսանյութում․․․

Рубрика: Ազգագրության փառատոն 2024

Տիկնիկագործություն․ խրձիկ տիկնիկներ

Հայկական մշակույթի ամենագեղեցիկ, խորհրդանշական և խորհրդավոր արժեքներից են հայոց ծիսական տիկնիները: Տիկնիկագործությունը, որ առաջներում հայտնի էր իբրև արհեստ, այսօր արդեն արվեստի, մշակույթի  գեղեցիկ արտացոլում է:

Տիկնիկներ,տիկնիկագործություն նախագծի շրջանակում այս անգամ այցելեցինք 1․2 ջոկատի ճամբարականներն։

Պատրաստման ընթացքն ու արդյունքը՝ տեսանյութում և ֆոտոշարում

Ֆոտոշար՝

Читать далее «Տիկնիկագործություն․ խրձիկ տիկնիկներ»
Рубрика: Ազգագրության փառատոն 2024

Ազգային պարերի ուսուցում․ Սովորող-սովորեցնող

«Ձմեռային ազգագրական փառատոն 2024»-ի շրջանակում  Հյուսիսային դպրոցի «Մաթեմատիկ մեդիագրագետիների» ջոկատի ճամբարականները  «Պարատուն» նախագծով   սովորեցրեցին նոր ազգային պարեր:

Հանդիպման մանրամասները տեսանյութում