Рубрика: 2023-2024 ուս․տարի, Հովհաննիսյան Էվա, Մանուկ Բադալյան, Մխիթարյան Աննա, Վիկտորյա Ավանեսովա, Արայիկ Վարդանյան, Բարսեղյան Նարեկ, Իսկանդարյան Սարգիս

Ինքնագնահատման փաթեթ

Հյուսիսային դպրոցի 2․3 դասարանի սովորողներն ամփոփում են իրենց ուսումնական տարին։

Ոսկանյան Վան

Рубрика: Հովհաննիսյան Էվա, Հորինուկներ, Մխիթարյան Աննա, Ռուդիկ Մովսիսյան, Քոչինյան Գագիկ, Բարսեղյան Նարեկ

Փուչիկից կախված Վիննի Թուխն ու թռչող Կառլսոնը

Լինում է չի լինում երկու ընկեր են լինում։ Նրանք վաղուց չէին հանդիպել։ Մի օր Կառլսոնը զբոսնում էր դրսում և հանկարծ տեսնում է Վիննի Թուխին փուչիկներից կախված։ Կանչում է Վիննի-Վիննի այստեղ եմ ներքև նայիր։Տեսնում է իր ընկերն է՝ Կառլսոնը։Իջնում է , գրկախառնվում , միասին խաղում են , զբոսնում , և վերջում Կառլսոնը կատակով ասում է․

— Ինձ էլ կապիր փուչիկներից և քեզ հետ վերև հանիր, շատ զվարճալի կլինի։Վիննին այդպես էլ արեց և նրանք ուրախանալով բարձրացան օդ ։Վիննի չնայած ես ինքնուրույն էլ կարող եմ թռչել ,բայց այս թռիչքը տարբերվեց իմ բոլոր թռիչքներից։ Վերևից ամեն ինչ փոքրիկ է երևում , շատ հետաքրքիր է , ուրախ եմ ,որ այսօր հանդիպեցի քեզ իմ լավ ընկեր։

Հովհաննիսյան Էվա

Մի օր Վինի-Թուխը որոշեց մեղր ուտել: Նա իր ընկեր խոզուկից մի փուչիկ խնդրեց, վերցրեց փուչիկը և գնաց անտառում գտնվող մեղուների փեթակից մեղր վերցնելու: Նա փչեց փուչիկը, որ օդ բարձրանա: Երբ փուչիկով բարձրացավ վերև, հանկարծ ուժեղ քամի փչեց և քշեց Վինի-Թուխին:

Վինի-Թուխը հայտնվեց ուրիշ երկրում, որտեղ ապրում էին հաստլիկ, թռչող մարդիկ: Նա հանդիպեց ամենաբարի ու ամենալավ թռչող մարդուկին, որի անունը Կառլսոն էր: Կառլսոնը հարցրեց Վինի-Թուխին, թե նա ինչպես է հայտնվել իրենց երկրում և Վինին պատմեց, որ նա ընդհամենը ուզում էր մեղր ուտել և չհասկացավ, թե ինչպես քամին քշեց և բերեց իրեն այդ երկիր:

Կառլսոնը իմացավ, որ Վինի-Թուխը շատ է սիրում մեղր և առաջարկեց գնալ իր տուն և ուտել իր պատրաստած մեղրը: Նրանք գնացին Կառլսոնի տուն նստեցին, թեյ խմեցին, մեղր կերան և ամեն մեկը պատմեց իր երկրի մասին: Նրանք ընկերացան: Երկար միասին ժամանակ անցկացնելուց հետո Կառլսոնը նստեցրեց Վինի-Թուխին իր մեջքին և տարավ ետ, իր երկիր:

Մխիթարյան Աննա

Բարև Վինի Թուխ,ինչպես ես,ես նույնպես շատ եմ սիրում մեղր ինչպես դու,կարող ենք մի օր գնալ միասին մեղր ուտելու, ես մեծ հաճույքով քո հետ ժամանակ կանցկացնեմ,ես նաև իմ ընկերներին կբերեմ իսկ դու կարող ես քո ընկերներին բերել ես ցանկանում եմ նրանց հետ ընկերանալ,հույսով եմ դու էլ կցանկանայիր իմ ընկերների հետ ծանոթանալ։

Մովսիսյան Ռուդիկ

Վինի-Թուխը փուչիկից բռնած կախվել էր օդում : Նրան օգնության է հասնում
Կառլսոնը: Կառլսոնը թռավ և փրկեց Վինի-Թուխին: Վինի-Թուխը և Կառլսոնը
ընկերացան և զբոսնեցին անտառում:

Բարսեղյան Նարեկ

Եթե Վինի-Թուխը հանդիպեր Կառլսոնին,նրանք չէին կարող իրար շատ մոտենալ։ Կառլսոնի մեջքի պտուտակը կդիպչեր Վինի-Թուխի փուչիկին և այն կպայթեր։ Այդ պատճառով լավ կլինի, որ նրանք չհանդիպեն։

Քոչինյան Գագիկ

Рубрика: Հովհաննիսյան Էվա, Մխիթարյան Աննա, Քոչինյան Գագիկ, Բարսեղյան Նարեկ, Իսկանդարյան Սարգիս, Խուրշուդյան Արաքսի

Զատկական մաթեմատիկական խնդիրներ

Զատկածեսը ամփոփում ենք մաթեմատիկական խնդիրներով, որոնքկազմել են դասարանի սովորողները։

Рубрика: Հովհաննիսյան Էվա, Հորինուկներ, Մխիթարյան Աննա, Ռուդիկ Մովսիսյան, Վիկտորյա Ավանեսովա, Բարսեղյան Նարեկ, Իսկանդարյան Սարգիս

Ցախավելի մոլորակում

Ցախավելի մոլորակում  լավ է։   Այնտեղ ամեն ինչ անում էին ցախավելով,  փայտ էին կտրում ոչ թե կացինով այլ ցախավելով, և ճաշը տերևով էին եփում, կռվի ժամանակ ցախավելով էին խփում,  հարսին նվիրում են ոչ թե ծաղիկ այլ ցախավել։ Այսպես էլ երկար ու երջանիկ ապրում են։

Իսկանդարյան Սարգիս

Читать далее «Ցախավելի մոլորակում»
Рубрика: Հովհաննիսյան Էվա, Մանուկ Բադալյան, Մխիթարյան Աննա, Վիկտրյա Ավանեսովա, Թումանյանական օրեր 2024, Խուրշուդյան Արաքսի

Նամակ Սուտլիկ որսկանին

Սիրելի Սուտլիկ Որսկան կարդացի քո պատմությունը ընկերներիս հետ և մի լավ ուրախացանք :

Ամեն ինչ շատ ճոխացված է ներկայացված: Խորհուրդ կտամ այլևս սուտ պատմություններ չհորինես, որպեսզի մարդիկ քեզ հավատան և չասեն քեզ Սուտլիկ:

Հովհաննիսյան Էվա

Բարև Սուտլիկ Որսկան:

Ես Մխիթարյան Աննան եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացու անվան դպրոցում: Դասարանում մեզ հանձնարարել էին կարդալ քո մասին հեքիաթը: Կարդալուց ես հասկացա, որ քո պատմությունները սուտ են և ես որոշեցի քեզ նամակ գրել և խնդրել, որ դու այլևս չստես և միշտ ճիշտը պատմես:

Հուսով եմ, որ դու կկարդաս իմ նամակը և մի նոր պատմություն կպատմես, որը կլինի իրական:

Անհամբեր կսպասեմ քո նոր պատմությանը:

Աննա Մխիթարյան

Читать далее «Նամակ Սուտլիկ որսկանին»
Рубрика: Հովհաննիսյան Էվա, Վիկտորյա Ավանեսովա, Թումանյանական օրեր 2024, Խուրշուդյան Արաքսի

Սուտլիկ պատմություններ

«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում կարդացինք Հ․Թումանյանի «Սուտլիկ որսկանը» հեքիաթը։ Հեքիաթից տպավորված սովորողներն են հորինել սուտլիկ պատմոթյուններ։

ՈՍԿԵ ՁԿՆԻԿ

Մի օր ընկերներիս հետ որոշեցինք գնալ ձուկ բռնելու: Ցանցը ջրի մեջ գցելուց, միանգամից ոսկե ձկնիկ բռնեցի : Ձկնիկը փորձում էր փախչել , բայց ես ամուր բռնեցի: Ընկերներս մոտեցան ինձ համոզելու , որ բաց չթողնեմ, խորովենք և ուտենք, քանի որ նրանց մոտ չէր ստացվում բռնել և քաղցած էին: Ես չհամաձայնվեցի, քանի որ գիտեի ,որ այն ցանկություներ է կատարում: Նրանց չասացի այդ մասին: Ընկերներս նեղացան և գնացին: Գնալուն պես Ոսկե ձկնիկին ասացի ցանկություններիս մասին և նա դրանք կատարեց, բաց թողեցի, սոված վերադարձա

Հովհաննիսյան Էվա

Читать далее «Սուտլիկ պատմություններ»
Рубрика: Հովհաննիսյան Էվա, Հունվարյան ճամբար 2024, Մխիթարյան Աննա, Ռուդիկ Մովսիսյան, Վիկտորյա Ավանեսովա, Քոչինյան Գագիկ, Բարսեղյան Նարեկ, Դդմածես 2024, Իսկանդարյան Սարգիս

Դդմային հանելուկներ

Դդմածեսի շրջանակում Հյուսիսային դպրոց-պարտեզի 2․3 ջոկատի ճամբարականները հանելուկներ են հորինել դդմի մասին։

Рубрика: Հարեյան Արինա, Հովհաննիսյան Էվա, Ռուդիկ Մովսիսյան, Վիկտորյա Ավանեսովա, Քոչինյան Գագիկ, Խուրշուդյան Արաքսի

Դիջիթեքյան մեդիաբացիկներ

Հանրակրթական դիջիթեք 2024 ստուգատեսի շրջանակում Հյուսիսային դպրոց-պարտեզի 2․3 ջոկատի ճամբարակաները ստեղծեցին դիջիթեքյան մեդիաբացիկներ։