Рубрика: Հովհաննիսյան Էվա, Հորինուկներ, Մխիթարյան Աննա, Ռուդիկ Մովսիսյան, Քոչինյան Գագիկ, Բարսեղյան Նարեկ

Փուչիկից կախված Վիննի Թուխն ու թռչող Կառլսոնը

Լինում է չի լինում երկու ընկեր են լինում։ Նրանք վաղուց չէին հանդիպել։ Մի օր Կառլսոնը զբոսնում էր դրսում և հանկարծ տեսնում է Վիննի Թուխին փուչիկներից կախված։ Կանչում է Վիննի-Վիննի այստեղ եմ ներքև նայիր։Տեսնում է իր ընկերն է՝ Կառլսոնը։Իջնում է , գրկախառնվում , միասին խաղում են , զբոսնում , և վերջում Կառլսոնը կատակով ասում է․

— Ինձ էլ կապիր փուչիկներից և քեզ հետ վերև հանիր, շատ զվարճալի կլինի։Վիննին այդպես էլ արեց և նրանք ուրախանալով բարձրացան օդ ։Վիննի չնայած ես ինքնուրույն էլ կարող եմ թռչել ,բայց այս թռիչքը տարբերվեց իմ բոլոր թռիչքներից։ Վերևից ամեն ինչ փոքրիկ է երևում , շատ հետաքրքիր է , ուրախ եմ ,որ այսօր հանդիպեցի քեզ իմ լավ ընկեր։

Հովհաննիսյան Էվա

Մի օր Վինի-Թուխը որոշեց մեղր ուտել: Նա իր ընկեր խոզուկից մի փուչիկ խնդրեց, վերցրեց փուչիկը և գնաց անտառում գտնվող մեղուների փեթակից մեղր վերցնելու: Նա փչեց փուչիկը, որ օդ բարձրանա: Երբ փուչիկով բարձրացավ վերև, հանկարծ ուժեղ քամի փչեց և քշեց Վինի-Թուխին:

Վինի-Թուխը հայտնվեց ուրիշ երկրում, որտեղ ապրում էին հաստլիկ, թռչող մարդիկ: Նա հանդիպեց ամենաբարի ու ամենալավ թռչող մարդուկին, որի անունը Կառլսոն էր: Կառլսոնը հարցրեց Վինի-Թուխին, թե նա ինչպես է հայտնվել իրենց երկրում և Վինին պատմեց, որ նա ընդհամենը ուզում էր մեղր ուտել և չհասկացավ, թե ինչպես քամին քշեց և բերեց իրեն այդ երկիր:

Կառլսոնը իմացավ, որ Վինի-Թուխը շատ է սիրում մեղր և առաջարկեց գնալ իր տուն և ուտել իր պատրաստած մեղրը: Նրանք գնացին Կառլսոնի տուն նստեցին, թեյ խմեցին, մեղր կերան և ամեն մեկը պատմեց իր երկրի մասին: Նրանք ընկերացան: Երկար միասին ժամանակ անցկացնելուց հետո Կառլսոնը նստեցրեց Վինի-Թուխին իր մեջքին և տարավ ետ, իր երկիր:

Մխիթարյան Աննա

Բարև Վինի Թուխ,ինչպես ես,ես նույնպես շատ եմ սիրում մեղր ինչպես դու,կարող ենք մի օր գնալ միասին մեղր ուտելու, ես մեծ հաճույքով քո հետ ժամանակ կանցկացնեմ,ես նաև իմ ընկերներին կբերեմ իսկ դու կարող ես քո ընկերներին բերել ես ցանկանում եմ նրանց հետ ընկերանալ,հույսով եմ դու էլ կցանկանայիր իմ ընկերների հետ ծանոթանալ։

Մովսիսյան Ռուդիկ

Վինի-Թուխը փուչիկից բռնած կախվել էր օդում : Նրան օգնության է հասնում
Կառլսոնը: Կառլսոնը թռավ և փրկեց Վինի-Թուխին: Վինի-Թուխը և Կառլսոնը
ընկերացան և զբոսնեցին անտառում:

Բարսեղյան Նարեկ

Եթե Վինի-Թուխը հանդիպեր Կառլսոնին,նրանք չէին կարող իրար շատ մոտենալ։ Կառլսոնի մեջքի պտուտակը կդիպչեր Վինի-Թուխի փուչիկին և այն կպայթեր։ Այդ պատճառով լավ կլինի, որ նրանք չհանդիպեն։

Քոչինյան Գագիկ

Рубрика: Հովհաննիսյան Էվա, Հորինուկներ, Մխիթարյան Աննա, Ռուդիկ Մովսիսյան, Վիկտորյա Ավանեսովա, Բարսեղյան Նարեկ, Իսկանդարյան Սարգիս

Ցախավելի մոլորակում

Ցախավելի մոլորակում  լավ է։   Այնտեղ ամեն ինչ անում էին ցախավելով,  փայտ էին կտրում ոչ թե կացինով այլ ցախավելով, և ճաշը տերևով էին եփում, կռվի ժամանակ ցախավելով էին խփում,  հարսին նվիրում են ոչ թե ծաղիկ այլ ցախավել։ Այսպես էլ երկար ու երջանիկ ապրում են։

Իսկանդարյան Սարգիս

Читать далее «Ցախավելի մոլորակում»
Рубрика: Հովհաննիսյան Էվա, Հունվարյան ճամբար 2024, Մխիթարյան Աննա, Ռուդիկ Մովսիսյան, Վիկտորյա Ավանեսովա, Քոչինյան Գագիկ, Բարսեղյան Նարեկ, Դդմածես 2024, Իսկանդարյան Սարգիս

Դդմային հանելուկներ

Դդմածեսի շրջանակում Հյուսիսային դպրոց-պարտեզի 2․3 ջոկատի ճամբարականները հանելուկներ են հորինել դդմի մասին։

Рубрика: Հարեյան Արինա, Հովհաննիսյան Էվա, Ռուդիկ Մովսիսյան, Վիկտորյա Ավանեսովա, Քոչինյան Գագիկ, Խուրշուդյան Արաքսի

Դիջիթեքյան մեդիաբացիկներ

Հանրակրթական դիջիթեք 2024 ստուգատեսի շրջանակում Հյուսիսային դպրոց-պարտեզի 2․3 ջոկատի ճամբարակաները ստեղծեցին դիջիթեքյան մեդիաբացիկներ։

Рубрика: Մխիթարյան Աննա, Ռուդիկ Մովսիսյան, Քոչինյան Գագիկ, Բարսեղյան Նարեկ, Դդմածես 2024, Իսկանդարյան Սարգիս

«Չարաճճի դդումը» հորինուկ

«Դդմածես 2024»-ի շրջանակամում դդմային զվարճալի հորինուկներ 2․3 ջոկատի ճամբարականներից։

Читать далее ««Չարաճճի դդումը» հորինուկ»
Рубрика: Հովհաննիսյան Էվա, Հովսեփյան Մարկ, Մխիթարյան Աննա, Ռուդիկ Մովսիսյան, Վիկտորյա Ավանեսովա, Քոչինյան Գագիկ, Անրի Ռաֆայելյան, Դդմածես 2024, Իսկանդարյան Սարգիս, Խուրշուդյան Արաքսի

Դդմային խնդիրներ

Դդմատոնի շրջանակում 2․3 ջոկատի ճամբարականները ներկայացնում են իրենց հեղինակային դդմային մաթեմատիկական խնդիրները։

Рубрика: Հարեյան Արինա, Հովսեփյան Մարկ, Հունվարյան ճամբար 2024, Մանուկ Բադալյան, Ռուդիկ Մովսիսյան, Սարգսյան Աիդա, Վիկտորյա Ավանեսովա, Տիտանյան Լեո, Քոչինյան Գագիկ, Ազգագրության փառատոն 2024, Անրի Ռաֆայելյան, Խուրշուդյան Արաքսի

Ազգային զարդանախշեր, հայկական գորգ

Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակում Հյուսիսային դպրոցի «Եղնիկներ» ջոկատը ուսումնասիրում է հայկական զարդանախշերն ու գորգերը։ Ուսումնասիրությունների արդյունքում ունեցանք պատկերազարդ գորգեր։

Նախագծի նպատակը`ուսումնասիրել հայկական զարդանախշերը, գորգերը` որպես ազգային մշակույթի կարևորագույն բաղադրիչ, տարր։

Ծանոթանալ ազգային գորգերի տիպերին, օգտագործելով գորգագործության մեջ առավել շատ հանդիպող զարդանախշերը` ստեղծել սեփական օրինակը։

Քոչինյան Գագիկ

Читать далее «Ազգային զարդանախշեր, հայկական գորգ»
Рубрика: Հովհաննիսյան Էվա, Հունվարյան ճամբար 2024, Մանուկ Բադալյան, Մանուկյան Աննա, Ռուդիկ Մովսիսյան, Վիկտորյա Ավանեսովա, Տիտանյան Լեո, Քոչինյան Գագիկ, Անրի Ռաֆայելյան

Ջոկատի անվանում և լոգո

Մեկնարկեց Հունվարյան ձմեռային ճամբարը։

Ճամբարային գործունեության առաջին աշխատանքը ջոկատի անուն որոշելն էր, երկար քննարկման արդյունքում ջոկատը ստացավ «Եղնիկներ» անվանումը։ Ջոկատի անուն որոշելուն հաջորդեց լոգոյի ստեղծումը։ Ճամբարականները առաջարկեցին միմյանցից հետաքրքիր լոգոյի տարբերակներ։