Ուսումնական գարուն նախագծի շրջանակում Կարենը պատմում է իր խնամած բույսերի մասին։
Զատկական ասիկներ, խաղեր
Ասիկներ
***
Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:
***
Զատկեզատի՜կ է, նավակատի՜կ է, չամչեհատի՜կ է:
Ռոդարիական օրեր
Ընթերցողական-ստեղծագործական նախագիծ. կարդում, խաղում ենք Ջաննի Ռոդարի
Տևողությունը՝ ապրիլ, մայիս
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 1․2 դասարանի սովորողներ
Նպատակը՝ Բանավոր և գրավոր խոսքի, վերլուծական-քննադատական մտքի, ստեղծագործական երևակայության զարգացում Ջաննի Ռոդարիի ստեղծագործությունների միջոցով։
Խնդիրները՝
- Բանավոր և գրավոր խոսքի զարգացում
- Ստեղծագործական երևակայության զարգացում
- Կարդալու, պատմելու որակական հատկանիշների զարգացում
- Մեդիատեխնոլոգիական կարողությունների զարգացում
- Տեխնոլոգիական կարողությունների զարգացում
Գարնանային ֆոտոպլեներ
Ուսումնական գարուն նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 1․2 դասարանի սովորողները նկարել են գարնանային տեսարաններ։
Մարիթա Ստեֆանեան






Միլանա Չիլինգարյան






Կարդում ենք Աղայան

Ընթերցողական նախագիծ. կարդում, խաղում ենք Ղազարոս Աղայան
Ժամանակահատվածը՝ ապրիլ
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 1․2 դասարանի սովորողներ
Նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել գրավոր և բանավոր խոսքը, հարստացնել բառապաշարը, զարգացնել ստեղծագործական երևակայությունը, լեզվամտածողությունը։ Ծանոթացնել սովորողներին Ղազարոս Աղայանի գրական ստեղծագործություններին։ Ընթերցել, քննարկել, բերանացի անել ստեղծագործությունները։
Խնդիրները՝
- խոսքի զարգացում
- երևակայության հմտության զարգացում,
- լսածը վերարտադրելու հմտություն,
- տեխնոլոգիական հմտությունների ձևավորում,
- մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում,
- երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում:
Նախագծի իրականացման քայլերը
Читать далее «Կարդում ենք Աղայան»Կոնֆետի անձրև

Հյուսիսային դպրոց-պարտեզի 1․2 դասարանի սովորողները «Բառուսոցում» նախագծային աշխատանքի շրջանակումմուտքագրեցին «Կոնֆետի անձրև» բառերը։















Մարտ ամսվա գործունեության հաշվետվություն

Աշխատանքային նախագծեր՝
- Աշխատանքային նախագիծ․ 02.03-06․03. 2026
- Աշխատանքային նախագիծ․ 09.03-13․03. 2026
- Աշխատանքային նախագիծ․ 16.03-20․03. 2026
- Գարնանային մանկավարժական ճամբար
Իրականացված նախագծեր և արդյունքներ՝
Նախագծային աշխատանքներ՝
- Ծաղիկ բառուսոցում
- Ճուտիկ․ Բառուսուցում
- Կոնֆետի անձրև
- Մայրիկիս դիմանկարը
- Ձոն մայրիկիս․ Ձեռագործ մոմերի պատրաստում
- Ձոն մայրիկիս․Մեդիաբացիկներ
- Ուսումնական գարուն․ ուսումնական նախագիծ
Ապրիլի ընթերցարան
Մանուշակ
Ղազարոս Աղայան
— Ասա՛ ինձ, մանուշա՛կ,
Ինչու՞ ես այդպես շուտ
Դուրս եկել մեն-մենակ.
Դեռևս չի բացվել
Ոչ մի տեղ քեզ նման
Հոտավետ մի ծաղիկ:
— Ես չունեմ մյուսների
Գեղեցիկ հասակը,
Ոչ նրանց հագուստը՝
Զարդարուն ու շքեղ,
Դուք ինձ չեք նկատի,
Եթե ես երևամ
Նրանց հետ միատեղ:
Ծիտը և բազեն
Читать далее «Ապրիլի ընթերցարան»Գարնանային մանկավարժական ճամբար

Ժամանակահատվածը՝ մարտի 23-27
Մարտի 23-27-ի աշխատանքների հիմնական ուղղությունները․
- Մասնագիտական զարգացման սեմինարներ
- Մանկավարժական խորհրդով հավաք
- Մասնախմբով հավաք
- Մատենավարություն
- Ուսումնական գարուն․ ընտանեկան նախագծի համակարգում
- Մարտ ամսվա գործունեության հաշվետվություն
- Ապրիլ ամսվա նախագծերի ամբողջացում, հրապարակում
- Մայիսյան հավաքին ուղղված աշխատանքներ
Ուսումնական գարուն․ ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը՝ 23.03-27.03
Մասնակիցներ՝ առաջին դասարանի ընտանեկան դպրոցներ
Նպատակը՝ ուսումնական արձակուրդների ընթացքում սովորողի ուսումնական գործունեության կազմակերպում
Խնդիրներն են՝
- գրավոր ու բանավոր խոսքի զարգացում.
- ստեղծագործական երևակայության զարգացում.
- մեդիատեխնոլոգիական հմտությունների կիրառում, զարգացում.
- դիտարկելու,ուսումնասիրելու, արձանագրելու, վերլուծելու կարողությունների ձևավորում ու զարգացում