Նոյեմբերի 28-ին 5 տարեկանների հերթական ստուգատեսն էր։ Նախատեսել էինք լուսանկարչական պլեներն իրականացնել Տերյանի այգում, բայց եղանակային պայմանների պատճառով իրականացրինք մեր դպրոցի հարակից բակում։ Չնայած մռայլ եղանակին՝ փոքրիկներն այնքան լուսավոր և արևոտ էին, կարծես ամեն մեկը մի մեծ արև լիներ:
Տեսանյութի հեղինակ ՝ Քրիստինա Հովհաննիսյան






Տարիներ առաջ, երբ լսեցի 《Սեբաստացի》 կրթահամալիրի մասին, երկար ժամանակ գիտակցականումս չէր տեղավորվում, թե ինչպե՞ս կարող է լինել մի կառույց, որտեղ համակարգված են թե՛ կրթությունը, և թե՛ մշակույթի գրեթե բոլոր ճյուղերը։
Այն տոները, որ հայ ժողովուրդը նշել է մինչև մեր դարաշրջանի սկիզբը, իրենց ծագումով գալիս են մեր ժողովրդի ձևավորման շրջանից և նրա պատմության ընթացքում անընդհատ ձևափոխությունների ենթարկվելով, կորցնելով, լրացվելով մինչև 20-րդ դարի սկիզբը ամբողջացել են այն ձևով, ինչպես դրանք նշվում էին մեր պապերի կողմից:
Հայկական տարազ, հայկական ազգային հագուստ։ Հայկական տարազի մեջ գերակշռում են երկրի չորս տարրերի` հող, ջուր, օդ և կրակ, գույները, որոնք 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։