Рубрика: Ուսումնական նյութեր

Այցելություն Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոն

20191226_13572483517012_2627421537501907_2946083617840824320_n

Ուսումնական տարվա  վերջին օրը անցկացրինք Հ․Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում։ Ոգևորությունը շատ մեծ էր, քանի որ դիտելու էինք Էլֆերի դպրոցը ներկայացումը։  Ներկայացումը դաստիարակչական բնույթ ուներ, քանի որ սովորեցնում էր  ընկերության մեջ լինել արդար, սիրել մեր ընկերներին։

 

Տեսանյութի հեղինակ՝ Քրիստինա Հովհաննիսյան

 

 

Рубрика: Աշխատանքային նախագծեր

Դետեմբեր․ նախագծեր և ամփոփումներ

Դեկտեմբերիկ․ տոնական խոհանոց Ասիլ Վասիլի պատրաստում

Դեկտեմբերիկ․բնագիտական ստուգատես

Ամանորյա ծես 

Այցելություն Հ․Մալյանի անվան կինոդերասանի թատրոն

Рубрика: Ուսումնական նյութեր

Ամանորյա ծես

Կատարվեց երկար սպասված ամանորյա հրաշքը, մեծ ոգևորություն էր տիրում հինգ և վեց տարեկանների խմբում։ Ամբողջ ծեսը ուղեկցվեց ծիսական երգերով, ավետիսներով և պարերով, տոնական տրամադրությունը այնքան վարակիչ էր, որ ծնողները նույնպես միացան երեխաներին։ Իսկ ծեսի վերջում ․․․հեքիաթային էր, հյուր էր եկել Ձմեռ պապիկը՝ երեխաներին խոստացված նվերներով։

Տեսանյութի հեղինակ՝ Հասմիկ Մաթևոսյան

Рубрика: Ուսումնական ռեսուրսներ

Ուսումնական ռեսուրսներ 5 տարեկանների համար

Рубрика: Ուսումնական նյութեր

Տոնական խոհանոց. 《Ասիլ-Վասիլ》-ի պատրաստում

Մեր հինգ տարեկան խելացիները արդեն գիտեն Կաղանդի ծիսական քաղցրավենիք Ասիլ-Վասիլի մասին: Այսօր հերթական ստուգատեսին պատրաստեցինք հացե մարդանման տիկնիկները, որը տոնական միջոցառման ընթացքում կհյուրասիրենք հյուրերին: Սեր սերմանելով մեր ծեսերի հանդեպ՝այսօր ևս մեկ քայլ արեցինք դեպի ազգայինի պահպանումը:

Рубрика: Նախագծեր

Դեկտեմբերիկ. Տոնական խոհանոց՝ «Ասիլ-Վասի-ի պատրաստում»

Օրը՝ 26․12․19

Ժամը՝ 11։00-12։00

Վայրը՝ Հյուսիսային դպրոց պարտեզ

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Քրիստինա Հովհաննիսյան, Լիանա Ռոզիկյան

Խորհրդատու՝ Մանուշակ Աբրահամյան

Հնում Ամանորին թխում էին Տարեհաց` ալյուրից, ընկույզից, չամիչից։ Տարեհացի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո կտրում էին տան անդամների քանակին համապատասխան։ Մարզերի մեծ մասում այլ թխվածք էին պատրաստում, որն ուներ մարդու տեսք, կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ: Եվ եթե հացը թխելու ժամանակ չամիչն ուռում էր, լավ նշան էր։ Այն խորհրդանշում էր հաջող տարի, իսկ եթե չէր ուսում` ապա ոչ մի լավ բանի պետք չէր սպասել։ Ծիսական այս տիկնիկները թխվում էին միայն Ամանորի նախօրյակին`գալիք տարվան ուղղված գուշակություններ անելու նպատակով: Նաև թխում էին այլ հացեր՝ գուշակություններ անելու նպատակով, որոնցով ոչ միայն գուշակություններ էին անում, այլ նվիրում էին տոներին որպես նվեր:

Նկարագրություն՝ սովորողները հագնում են աշխատանքային գոգնոցները, հավաքում մազերը, դնում գլխարկնեը։ Սեղանին են դնում անհրաժեշտ պարագաները։ Դասվարի, խոհարարի կամ ծնողի հարցերի օգնությամբ սովորողը պատմում է՝ որը որից հետո պետք է ավելացնել տարայի մեջ։ Ամեն պարագան ավելացնելու ժամանակ սովորողին հարցնում, թե ինչու՞ է դա ավելացնում, ի՞նչ համ կտա և այլն։ Խմորը կտրատում են, գունդ դարձնում, գրտնակում՝ փորձելով բացել այն։ Իրենց ուզած պատկերներն են ձևավորում ու ստանում, կարող են նաև գունավորել։ Ձևավորելիս լավ խոսքեր, բարեմաղթանքներ ենք ասում։ Կարող են նաև մարդահացիկներին անուններ դնել։ Վերջում դնում ջեռոցում, ժամանակ պահում, տեսնենք՝ երբ պատրաստ կլինի։ Պատրաստ լինելուց հետո կտրատում ենք, և տեղի է ունենում հյուրասիրություն։

Նպատակ

  • ուսումնասիրել ազգային խոհանոցը
  • ձեռք բերել խոհարարական հմտություններ
  • ծիսական ուտեստների ճանաչում
  • խոհանոցում աշխատելու կարողություններ

Անհրաժեշտ Է.

  • ջուր
  • ձեթ
  • շաքարավազ
  • ալյուր
  • ընկուզեղեն
  • սոդա
  • գունաներկ
  •  

Բաղադրատոմս.

Խմոր-Որևէ հարմար ամանի մեջ հարում ենք շաքարի փոշին ու փափուկ, սենյակային ջերմաստիճանի կարագը: Հարեք, մինչ կարագը մի քիչ սպիտակի: Այնուհետև ավելացնում ենք դեղնուցն ու շարունակում հարել՝ մինչ համասեռ զանգված ստացվի: Վերջում ավելացնում ենք ալյուրն ու խառնում արդեն առանց հարիչի:

Բաղադրիչները լավ խառնելուց հետո հունցում ենք ոչ շատ պինդ, մի փոքր նաև կպչուն խմոր: Ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով ու ամենաքիչը 30 րոպեով տեղավորում սառնարանում, որ հանգստանա: Ժամանակը լրանալուն պես դուրս ենք բերում սառնարանից, գրտնակում ենք 4-5 մմ հաստությամբ ու համապատասխան դակիչներով կտրատում՝ ստանալով մեր ուզած ձևը։

Նախագիծը՝ Քրիստինա Հովհաննիսյանի բլոգից

Նախագծի ամոփում

Рубрика: Ուսումնական նյութեր

Հինգ տարեկան բնագետները

Այսօր հերթական ստուգատեսն էր։ Ստուգատեսի արդյունքում բացահայտեցինք, որ մեր հինգ տարեկանները փոքրիկ բնագետներ են։ Յուրաքանչուրը կատարելով իր նախընտրած բնագիտական փորձը՝ արդյունքները տեսանյութի միջոցով է ներկայացրել և հաջողություններով կիսվել իր ընկերների հետ։ https://youtu.be/doDJCJyChFI

Рубрика: Ուսումնական նյութեր

Մեր պատկերազարդ ցանկությունները

Ինչպես բոլոր դասարաններում, մեր խմբում ևս տիրում է ամանորյա հեքիաթային, ջերմ և ուրախ մթնոլորտ։ Այսօր հինգ տարեկանները ջանք ու եռանդ չխնայելով ամանորյա շունչ հաղորդեցին իրենց խմբասենյակին։ Անհամբեր սպասելով ամանորյա իրենց նվերներին՝ հինգ տարեկանները իրենց ցանկությունները նկարեցին և գցեցին նախապես պատրաստված փոքրիկ փոստարկղիկի մեջ՝ հավատալով, որ Կաղանդ պապը մեր խմբասենյակ նույնպես կայցելի և ընթերցելու կտանի մեր ցանկություններով լի փոտարկղիկը։ Մեծ սպասումով կսպասենք, որ Ամանորի գիշերը կկատարվեն մեր նկարազարդված ցանկությունները:

Տեսանյութի հեղինակ՝ Քրիստինա Հովհաննիսյան

https://youtu.be/cM19iGbNvwM