Рубрика: Ուսումնական նյութեր

Ամառային ընթերցում

Մասնակիցներ՝ 6 տարեկաններ, ծնողներ, ընտանիքի անդամներ

Իրականացման ժամկետը՝ հուլիս-օգոստոս

Նպատակը՝ 

խոսքի զարգացում

երևակայության զարգացում

ընթերցանության կարողության զարգացում

ուսումնական գործիքով նկարելու կարողության զարգացում

Ընթացքը՝

Սովորողներն ընթերցարանից ունկնդրում կամ ընթերցում են հեքիաթները և պատրաստում են հեքիաթի մեդիաէջը։

Ընթերցարան

Рубрика: Նախագծեր

Ջրային լողափնյա խաղեր

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի սովորողներ

Օրը՝ 23․07

Սկիզբ՝ 12։00

Վայր՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ՝ բացօթյա լողափ

Նպատակ՝ մարմնական և մտավոր կարողությունների և հմտությունների զարգացում:

Բովանդակություն՝

Արդյունք՝

Սովորողները կմարզեն միտքն ու մարմինը, որը կլուսաբանվի՝ բլոգում, ենթակայքում, կայքում։

Рубрика: Ճամփորդություններ

Ուրի՜շ Արատես․․․

aviary-image-1594670824083

Առաջին հանդիպումս էր ծաղկած, երգացնող, ուրիշ Արատեսի հետ։ Տարեդարձի ավետումով, անձրևաշատ խենթ օրերով լի երեք օրեր։ Մեկնել էինք Հյուսիսային դպրոցի դասավանդողներով և տիար Գևորգի ընկերների ուղեկցությամբ։ Առաջին օրվա տոնական, երգաշատ օրվան հաջորդեց Արատեսի ծաղկաշատ լանջերով քայլքը, երբ բնությունը, ոչ մի ծաղիկ չխնայելով, իր ամբողջ խորությամբ և հմայքով մեր ափերի մեջ էր, իսկ իր ամենամեծ ընծան անուշահամ թեյերի ծաղկեփնջերն էին, որոնք կրթահամալիրում թույլ կտան վերապրել արատեսյան օրերը։ Անբացատրելի խաղաղություն կար, որն օգնում էր ինքդ քեզ հետ հաշտ ու ներդաշնակ լինել, ջերմացնող էր ամեն մի քար ու խաչքար։

Դեռ երկար կմնանք Արատեսում մեր հիշողություններով, կարոտով և նոր հանդիպումի ակնկալիքով։