Рубрика: Ընթերցարան

Հազարան հավք

Լուսանկարը՝ Տաթև Աթոյանի

Արան թագավորն ու Անմահական այգին 

Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գելը միամիտ խաղում էին իրար մոտ, երբ գետերը կաթն ու մեղրն էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սերն ու հանգիստն անվրդով, արևուլուսի կողմերում թագավորում էր Արան թագավորը։

էն երկնքի պայծառ արևի նման ամենքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագավորը, էն գարունքվա անձրևի նման ամենքի վրա էլ հավասար թափվում էր նրա բարությունը։

Էսպես թագավորեց երկար ժամանակ։

Երբ որ ծերացավ, միտ արեց՝ մի էն տեսակ բան շինի, որ իրենցից հետո բարի հիշատակ մնա աշխարքի երեսին։ ու յոթ ճամփի մեջտեղում շինեց Անմահական մշտադալար այգի։ Անմահական այգի Այգի մի ասա,մի դրախտ ասա՝ լիքը զրնգուն աղբյուրներով ու կարկաչուն վտակներով, հազարագույն ծաղիկներով, ամեն տեսակ նախշուն երգող հավքերով։ Այգու մեջ էլ այգեպաններ դրեց ու պատվիրեց, որ դուռը միշտ բաց պահեն՝ ով ուզի մտնի, ուտի, տանի, եկող-գնացողին՝ «չէ» չլինի։
Ու յոթ ճամփով ամեն կողմից արձակ-համարձակ գալիս էին մարդիկ, լիքը այգում, ուտում-խմում լիանում, անց կենում-գնում։

Читать далее «Հազարան հավք»
Рубрика: Մայիսյան 16-րդ հավաք

Մայիսյան 16_րդ բաց հավաք. Օր 2_րդ

Մայիսյան 16_րդ բաց հավաքի 2_րդ օրը մեկնարկեցինք առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունքով, որից հետո էլ նախապատրաստվեցինք մարզական պարապմունքին, որը տեղի ունեցավ Մայր դպրոցի մարզադահլիճում։

Ավելին՝ նկարաշարում, տեսանյութում