Рубрика: Մայիսյան 16-րդ հավաք

«Հարթակում ծնողն է» խաղ ճամփորդություն դեպի Մեքսիկա

Մայիսյան ամենամյա 16-րս ստեղծագործական հավաքի 5-րդ օրը։

Մայիսյան հավաքի 5-րդ օրն էլ Մելանյա Թոմասի՝ Էմանուելի մայրիկի հետ ճամփորդեցինք Մեքսիկա։ Ճամփորդությունն անցավ շատ հետաքրքիր և ուսուցողական, ծանոթացանք Մեքսիկա քաղաքի հետ, պատրաստեցինք մեքսիկական գունագեղ գլխարկներ որոնցով մեր մեքսիկական պարն էլ ավելի գունագեղ դարձավ։ Ծանոթացանք նարև մեքսիկացի հայտնի նկարճուհի Ֆրիդա Կայոյի հետ, որձեցինք հատուկ տեխնիկայով ստանալ նրա տարբերվող դիմանկարը։ Յոգայի շարժումներով կրկնօրինակեցինք մեքսիկական կենդանիներին։ Ավելին տեսանյութում և նկարապատումում։

Рубрика: Մայիսյան 16-րդ հավաք

Մայիսյան 16-րդ բաց հավաք օր 4-րդ․Շախմատային մրցաշար

Մայիսյան հավաքի 4-րդ օրն էլ շախմատային խաղաքարերի օրն էր։ Շախմատային մրցաշարն առավել հետաքրքիր և խաղաղ է ընթացավ կանաչապատ լանջերին։ Ավելին՝ տեսանյութում և նկարաշարում։

Рубрика: Մայիսյան 16-րդ հավաք

Մայիսի 5․ օրվա ամփոփում

Այսօր մեր ավագ ընկերները «Սովորող սովորեցնող» նախագծի շրջանակներում փողանցեցին մեզ համար շատ հետաքրքիր նոր մեդիահմտություն՝ մեդիաբացիկների պատրաստում։ Արդյունքում ունեցանք շատ գեղեցիկ մեդիաբացիկներ։

Читать далее «Մայիսի 5․ օրվա ամփոփում»
Рубрика: Ընթերցարան

Հազարան հավք

Լուսանկարը՝ Տաթև Աթոյանի

Արան թագավորն ու Անմահական այգին 

Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գելը միամիտ խաղում էին իրար մոտ, երբ գետերը կաթն ու մեղրն էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սերն ու հանգիստն անվրդով, արևուլուսի կողմերում թագավորում էր Արան թագավորը։

էն երկնքի պայծառ արևի նման ամենքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագավորը, էն գարունքվա անձրևի նման ամենքի վրա էլ հավասար թափվում էր նրա բարությունը։

Էսպես թագավորեց երկար ժամանակ։

Երբ որ ծերացավ, միտ արեց՝ մի էն տեսակ բան շինի, որ իրենցից հետո բարի հիշատակ մնա աշխարքի երեսին։ ու յոթ ճամփի մեջտեղում շինեց Անմահական մշտադալար այգի։ Անմահական այգի Այգի մի ասա,մի դրախտ ասա՝ լիքը զրնգուն աղբյուրներով ու կարկաչուն վտակներով, հազարագույն ծաղիկներով, ամեն տեսակ նախշուն երգող հավքերով։ Այգու մեջ էլ այգեպաններ դրեց ու պատվիրեց, որ դուռը միշտ բաց պահեն՝ ով ուզի մտնի, ուտի, տանի, եկող-գնացողին՝ «չէ» չլինի։
Ու յոթ ճամփով ամեն կողմից արձակ-համարձակ գալիս էին մարդիկ, լիքը այգում, ուտում-խմում լիանում, անց կենում-գնում։

Читать далее «Հազարան հավք»
Рубрика: Մայիսյան 16-րդ հավաք

Մայիսյան 16_րդ բաց հավաք. Օր 2_րդ

Մայիսյան 16_րդ բաց հավաքի 2_րդ օրը մեկնարկեցինք առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունքով, որից հետո էլ նախապատրաստվեցինք մարզական պարապմունքին, որը տեղի ունեցավ Մայր դպրոցի մարզադահլիճում։

Ավելին՝ նկարաշարում, տեսանյութում

Рубрика: Աշխատանքային նախագծեր

Մայիսյան 16-րդ հավաք․ աշխատանքային նախագիծ. 03-07.05.2021

Մայիսյան հավաք․ օրացույց-աշխատակարգ

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

Համագործակցային նախագիծ

«Հարթակում ծնողն է»․ խաղ-ճամփորդություն Մեքսիկա

Համագործակցային նախագիծ՝

Համբարձման ծեսը Բյուրականում

Համագործակցային նախագիծ՝

«Տոնացույց» ժողովրդական թատրոն․ տիկնիկագործություն Թամար տատիկի հետ

Շաբաթվա ընթերցանության նյութերը.

  • Ջ․Ռոդարի «Ո՞վ էհրամայում»
  • Դ․Բիսեթ «Գորգի տակ»

Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում, քննարկել ստեղծագործությունը, ապա գրավոր պատասխանել հարցերին։

Լեզվագործունեություն՝ աշխատանք Հայոց լեզու գիրք տետրից

Շաբաթվա մաթեմատիկա․

Առցանց խաղեր
4-ի բազմապատկում
5-ի բազմապատկում
6-ի բազմապատկում
7-ի բազմապատկում

Բաժանումը կրկնեք տեսադասը դիտելով

3 մայիսի, երկուշաբթի

  • Սովորողների դիմավորում, ջերմաչափում, գրանցում
  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Ուրախ օտար լեզու /ռուսերեն/
  • Մաթեմատիկական գործունեություն
  • Նախաճաշ
  • Երաժշտական գործունեություն
  • Լեզվագործունեություն
Читать далее «Մայիսյան 16-րդ հավաք․ աշխատանքային նախագիծ. 03-07.05.2021»
Рубрика: Մայիսյան 16-րդ հավաք, Նախագծեր

«Հարթակում ծնողն է» խաղ ճամփորդություն դեպի Մեքսիկա

Մասնակիցներ ` 2․3 դասարանի սովորողներ, ծնողներ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Օրը, Ժմաը՝ մայիսի 7 ժամը՝ 12։30

«Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակներում խաղ-ճափորդությունը կանցկացնի Էմանուել Շահբազյանի մայրիկ՝ Մելանյա Թոմասը

Նախագծի նպատակը՝ սովորողներին ծանոթացնել Մեքսիկական մշակույթին, զարգացնել տեխնոլոգիական, համագործակցային հմտությունները

Ծրագրում՝

  • Մեքսիկական գունագեղ գլխարկների պատրաստում
  • Ծանոթացում մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի հետ
  • Մեքսիկական կնեդանիների շարժումներով յոգա
  • Մեքսիկական խաղերի ծանոթացում՝ յո-յո։

Նախագծի ընթացքը՝ Նախագիծը բաղկացած է մի քանի փուլերից, առաջին փուլում հեքիաթի միջոցով ծանաթանալու ենք մեքսիկական նկարչուհի Ֆրիդա Կալոի հետ, հատուկ տեխնիկաով՝ ձողերի, գուաշների օգնությամբ ստանալու ենք Ֆրիդա Կալոյի դիմանկարը։ Հաջորդ փուլում ծնողի օգնությամբ սովորողները կպատրաստեն գունագեղ գլխարկներ։ Նախագծը կավարտենք մեքսիկական գունագեղ գլխրկներով պարով։