Рубрика: Ճամփորդություններ

Հայացք բարձունքից

Մայիսի 6․․․

Կիրակին միասին անցկացրեցինք, հրաշալի օր ունեցանք։ Ճամփորդության էինք։ Հյուսիսային դպրոցի 2-րդ և 1-ին դասարանի սովորողները բարձունք էին հաղթահարում։ Բարձրացանք Լուսագյուղի Թուխ մանուկ վանքը, որը տեղացիները անվանում են Վերի վանք, քանի որ վերևում է գտնվում:  Ճամփորդությունից առաջ նախօրոք պարզել էինք, թե ինչ եղանակ է լինելու։ Վաղ առավոտյան՝ 8։30 Ս․Երրորդություն եկեղեցու բակից ճանապարհ ընկան դեպի Լուսագյուղ։ Ճանապարհը, որը տևեց մեկ ժամից աավլի, շատ հետաքրքիր էր։ Ճնապարհին փոքրիկ կանգառ ունեցանք տառերի պուրակում, «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի շրջանակներում երգեցինք Կոմիտասի արևների շարքը։ Բարձունքը երգով, պարով, գառնուկների հետ զրուցելով հեշտությամբ հաղթահարեցինք։ Ավելին՝ տեսանյութում