Рубрика: Ուրբաթ-համերգ

Կանաչացավ ծառն ի խնկին

Գովք բնության, ծառ ու ծաղկի նախագծով ուրբաթ-համերգ՝ «Կանաչացավ ծառն ի խնկին»

Պատասխանատու՝ Հյուսիսային դպրոց

Օր՝ ապրիլի 1

Ժամ՝ 15.15

Վայր՝ Մարմարյա սրահ

Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, հյուրեր, գործընկերներ, այլք

  • Անդաստան-Հյուսիսային կողմն աշխարհի

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

  • Բարի լույսի զանգեր. խոսք՝ Հովհ. Թումանյանի

Բարի լույսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անու՜շ, անու՜շ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անու՜շ, անու՜շ:

Առուն հովտեն փախուստ կտա
Գըլգըլալեն անու՜շ, անու՜շ,

Բարակ հովը կըշընկշընկա
Զըլզըլալեն անու՜շ, անու՜շ:

Читать далее «Կանաչացավ ծառն ի խնկին»
Рубрика: Ուսումնական նյութեր

Բարեկենդանի հարսանեկան ծիսախաղ Հյուսիսային դպրոցում

Այսօր Հյուսիսային դպրոցում «Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց. Բարեկենդան » նախագծի շրջանակում տեղի ունեցավ «Բարեկենդանի հարսանեկան ծիսախաղ» ծրագրով երաժշտաթատերական ներկայացումը: Ծեսին մասնակցեցին Հյուսիսային դպրոցի 2-3-րդ դասարանի սովորողները, դասավանդողները։ Սովորողները ներկայացումից հետո խաղացին ազգային, ավանդական խաղեր:

Լուսաբանումը՝ Հասմիկ Մաթևոսյանի