Рубрика: Մայիսյան հավաք 2024

Մարզատոն համագործակցային նախագիծ

Համագործակցություն՝ Արևմտյան Դպրոց-պարտեզի 2-րդ դասարանի սովորողների հետ

Օրը՝ Մայիսի 10

Ժամը՝ 10:10-11:30

Վայրը՝  Ս.Երրորդություն եկեղեցու բակ

Տևողությունը՝ 45 րոպե

Մասնակիցներ՝ Արևմտյան և Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝ Անի Գրիգորյան, Լիաննա Ռոզիկյան, Սուսաննա Պետրոսյան

Ծրագրում՝

  • Շարային վարժություններ, նախավարժանք
  • Մարզական խաղեր

Անհրաժեշտ մարզագույք՝

  • բուլավաներ
  • ինքնագլորներ

Գնդակը տանել–բերել

Դասարանական թիմերը շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:

Օղակների միջով

Դասարանական թիմերը շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված բուլավան և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակցիներին: Այսպես շարունակում են մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:

Բուլավաների արանքով

Դասարանական թիմերը շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, ինքնագլորով անցնելով բուլավաների արանքով, շրջանցում են և ուղիղ վարելով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին: Այսպես խաղում են մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:

Ամփոփում՝

Օրվա ամփոփ տեսանյութերն ու պատումները կհրապարակվեն դասարանական բլոգում։

Оставьте комментарий