Рубрика: Ընթերցարան

Հունվար ամսվա ընթերցարան

Ծաղիկները

Հովհաննես Թումանյան

– Ո՞ւր գնացին ծաղիկները…
– Սո՛ւս, քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն ծածկոցով սպիտակ։
Կգա գարնան արևն էլ հետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն ծածկոցը կտանի։
«Ելե՛ք, – կասի, – ի՛մ մանուկներ», –
Ու երբ նրանք իմանան,
Դուրս կհանեն գլխիկները,
Աչիկները կբանան։

Մի բաց նամակ ամենքին

Հովհաննես Թումանյան

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան
Ծածկվել են մի թիզ ձյունով,
Էլ չի ճարվում ուտելու բան,
Ո՞վ էր տեսել էս տեսակ սով։
Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…
Խնդրում ենք ձեզ, բարի՛ մարդիկ,
Աստծու սիրուն, մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Շուտով կգան օրեր գարնան,
Մենք ձեզ համար կերգենք զվարթ
Ու փոխարեն ձեր լավության՝
Ձեր պարտեզը, այգին ու արտ
Կմաքրենք մենք թրթուրներից,
Ճիճուներից ու որդերից,
Միայն հիմի մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Մի խումբ ծիտիկների կողմից՝
Ծիտիկ Ճնճղուկյան

Ձմռան մի կտոր

Ստյուարտ Պ., Ռիդել Կ.

Պատմությունն այն մասին է, թե ինչպես Ոզնին ձմեռելուց առաջ խնդրեց նապաստակին ձմռան մի կտոր պահել իր համար մինչև գարուն։ Նապաստակը ձյունը գլորեց և, մեծ ձնագնդի պատրաստելով, ծածկեց չոր տերևների մեջ և թաքցրեց իր փոսում։

Մոտենում էր ձմեռը։ Ոզնին պատրաստվում էր ձմեռելուն։
— Ես կկարոտեմ քեզ,— ասաց Նապաստակը,— իսկ դու՞։
— Ո՛չ,— ասաց Ոզնին։
— Իսկ ես կկարոտեմ, — կրկնեց Նապաստակը։
— Դու հենց նոր այդ ասացիր, — փնթփնթաց Ոզնին։

Читать далее «Հունվար ամսվա ընթերցարան»