Рубрика: Ուսումնական նյութեր

Նոյեմբերի 30- դեկտեմբերի 4

Իրականացվող ուսումնական նախագծեր՝

Շաբաթվա ընթերցանության նյութերը.

Խաղեր

Գումարում — խճանկար 30-ի սահմանում

Հանում — խճանկար 30-ի սահմանում

Читать далее «Նոյեմբերի 30- դեկտեմբերի 4»
Рубрика: Ուսումնական նյութեր

Հոգատարության շաբաթ

Մի քանի շաբաթ առաջ մեկնարկած «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնի հիմքում հոգատարությունն էր։ Սեբաստացիները մեծով ու փոքրով ջանք ու եռանդ չխնայած պատրաստվեցին, ստեղծեցին ու նվիրաբերեցին։ Ծնողական համայնքի նվիրումն ու պատրաստակամությունն աննկարագրելի էր։ Յուրաքանչյուրիդ մասնակցությունը ծառայել է իր նպատակին։

Փոխինձի պատրաստում՝

Տեխնոլոգիական աշխատանք՝

Ծնող Հրանուշ Մնոյանի լուսաբանումը՝

Ֆեյսբուքյան հղում։

Рубрика: Ուսումնական նյութեր

Հարիսայի օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

Սեբաստացու օրերի շրջանակում նոյեմբերի 28-ին՝ ժամը 11.00, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները, դասավանդողները, արցախցի հյուրերը Սուրբ Երրորդություն եկեղեցում մասնակցեցին հարիսայի օրհնությանը: Օրհնված հարիսան, որպես միասնականության, համերաշխության և հոգատարության ծիսական կերակուր բաշխվեց կրթահամալիրի բոլոր դպրոցներով:

Տեսանյութը՝ Հասմիկ Մաթևոսյանի

Рубрика: Ուսումնական նյութեր

Ձմեռային խաղեր Ջրվեժի անտառապարկում

Օրը՝ հունվարի 21
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի2․1, 2․2, 2․3 ջոկատներ

Մարզաձևը՝ սահնակ
Նպատակը՝  Մարզական ստուգատեսի շրջանակում ձմեռային մարզական խաղերի հետ ծանոթացում, մասնավորապես՝ սահնակ

Խնդիրները՝

  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
  • ճամփորդական քարտեզից օգտվելու կարողություն.
  • պահպանել հիգիենայի կանոնները, մաքրել շրջակա տարածքը.
  • սահնակից օգտվելու հմտությունների յուրացում և կիրառում.
  • կիրառել թվային գործիքներից օգտվելու իրենց հմտությունները.
  • բանավոր խոսքի զարգացում.
  • դիտարկելու, համեմատություններ անելու հմտությունների զարգացում.
  • ստեղծագործական մտքի զարգացում
  • համագործակցային հմտությունների յուրացում:

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, խմբերով կազմում են ճամփորդական կանոններ, այնուհետև ուսումնասիրում ենք քարտեզը, գտնում ենք Ջրվեժ աբտառապարկը: Դրանից հետո զրուցում ենք ձմռան, ձյան, ձմեռային խաղերի մասին:

Ճամփորդության ընթացքը. Սովորողները հետևում են, թե որքան ժամանակում Երևանից հասանք Ջրվեժ անտառապարկ, դիտարկում են եղանակային տարբերություններն ու նմանությունները, խոշորացույցով ուսումնասիրում են ձյունը:

Читать далее «Ձմեռային խաղեր Ջրվեժի անտառապարկում»
Рубрика: Ուսումնական նյութեր

Պատրաստվում ենք Կաղանդին

Նախատեսված է ՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, այլք…

 Մասնասնակիցներ՝

2․3 դասարանի սովորողներ

Ժամանակացույց`դեկտեմբերի 1-ից 25-ը:

Читать далее «Պատրաստվում ենք Կաղանդին»
Рубрика: Ուսումնական նյութեր

Աշխատանքային նախագիծ. 23-27.11․2020

Իրականացվող ուսումնական նախագծեր՝

Շաբաթվա ընթերցանության նյութերը.

Խաղեր

Գումարում — խճանկար 30-ի սահմանում

Հանում — խճանկար 30-ի սահմանում

Անհրաժեշտ հղումներ՝

Շախմատ՝ Օնլայն շախմատ սովորել

Читать далее «Աշխատանքային նախագիծ. 23-27.11․2020»
Рубрика: Ուսումնական նյութեր

Ես ընթերցող

Ուսումնական նախագիծ

Դասարանական բլոգի ընթերցարան բաժին

Նախագծի մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոց-պարտեզի 2․3 դասարանի սովորողներ։

Նպատակը՝

Ընթերցանության խթանում։

Նախագծի ընթացքը՝

Ուսումնական տարվա ընթացքում պարբերաբար այցելելու ենք «Տիգրան Հայրապետյան» գրադարան,  Խնկո-Ապրոր անվան ազգային մանկական գրադարան։

Читать далее «Ես ընթերցող»
Рубрика: Ուսումնական նյութեր

Հոգատար եղի՛ր․ Փոխինձի պատրաստում և համտես

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․3 դասարանի սովորողներ, ծնողներ

Օրը՝ նոյեմբերի 26

Նպատակը՝ 

  • սովորողներին ծանոթացնել հայկական ավանդական, հազարամյակների պատմություն ունեցող քաղցրավենիքի՝ փոխինձի պատրաստման եղանակի հետ։
  • Մասնակցել «Հոգատար եղիր» հանգանակությանը։

Անհրաժեշտ մթերքներ՝ Փոխինձ, բուսայուղ, օշարակ կամ մեղր

Աշխատանքի ընթացքը՝

  1. մաղում ենք փոխինձը, որպեսզի ազատվենք ավելորդություններից (ցորենի հատիկներ, թեփ)

2. պատրաստում՝ փոխինձ, բուսայուղ, օշարակ խառնում ենք որպեսզի ստանանք միասեռ զանգված

3. ստանում ենք գնդիկներ, ստացված գնդիկները փաթեթավորում և պիտակավորում ենք

«Հոգատարություն» ուսումնական բաց նախագծի շրջանակում, ցուցադրություն-վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Ամփոփումն՝ այստեղ։