
Նախատեսված է ՝
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, այլք…
Մասնասնակիցներ՝
2․3 դասարանի սովորողներ
Ժամանակացույց`դեկտեմբերի 1-ից 25-ը:
Նպատակ՝
- Մոռացված ավանդույթների վերհանում
- Ազգային մշակույթի յուրացում
- Ծիսական տարրերի ուսուցում
- Տոնական խոհանոց, ընտանեկան հետաքրքիր բաղադրատոմսեր
- Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
- Ստեղծել շնորհավորական բացիկներ
- Համագործակցություն Արուսյակ Մաթևոսյանի հետ
Խնդիրներ․
- Ծիսականացում
- Ծեսի ուսումնասիրում և յուրացում
- Ծիսական երգերի և պարերգերի յուրացում
- Ուսումնական գործընթացի կազմակերպում, ծիսականացում՝ օգտագործելով արտաքին միջավայրը
Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝
- Երգ
- Պար
Արդյունք՝
Ծեսի վերաբերյալ ամբողջական պատկերացում, պարերգեր , ծիսական խաղերի կատարում, Կաղանդի ծառի պատրաստում
Միջավայրը՝
Հյուսիսային դպրոց-պարտես
Անհրաժեշտ գործիքները՝
Ծառ(ծառի ճյուղ), ընդեղեն(չիր, չամիչ, նախշած ընկույզներ), ժապավեններ, Տարե հաց, Ասիլ-Բասիլներ
Կիրառվող մեթոդներ՝
• Ծեսի մասին պատմող ֆիլմի դիտում, խանոթացում
• Ծիսական երգերի, պարերի ուսուցում
• Ծիսական ուտեստների պատրաստում
Համագործակցություն՝
Երգի-պարի դասավանդողներ
Ուսումնական գրականություն և ռեսուրսներ
• Լ.Սիմոնյան 《Տոմարային ծիսաշար》
• 《Տոնացույց》 Ավետիս ֆիլմ
Կաղանդին կատարվող երգ-պարերգեր՝
• Տատիկ զալուր կմաղեր
• Կաղանդի երգը
• Խուկլի բաղարջ
• Կրակը թռավ
• Լուսնակը պատին դիպելա
• Ավետիս
• Խնկի ծառ
• Փափուռի
Ծիսական խաղ՝
• Երկար Հովհաննես
Նախագծի իրականացման ընթացքը՝
Դիտում ենք Ավետիս ֆիլմը, ծանոթանում ենք Կաղանդի տոնին, տոնի ծիսական տարրերին: Սովորում ենք ծիսական երգերը, պարերն ու խաղը, այդ ամենը համեմելով ծիսական բեմականացումով: Երեխաներից յուրաքանչյուրը պատրաստում է Կաղանդի ծառի իր խաղալիքը և զարդարում ենք Կաղանդի ծառը: Պատրաստվելով Կաղանդին` երեխաները պատրաստելու են Տարե հացը, և յուրաքանչյուրը իր Ասիլ-Բասիլը: Աշակերտները յուրացնելով թե՛ ծիսական տարրերը, թե՛ երգ-պարերգերը իրենք կկատարեն և կներկայացնեն յուրաքանչյուր ծիսական տարր, որը զարդարում է Կաղանդը:
Արդյունքի հրապարակում՝
Տեսաֆիլմի տեսքով: