Рубрика: Ուսումնական նյութեր

Այց ուսումնական Ագարակ․ձիավարություն

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոց-պարտեզի 2․3 դասարանի սովորողներ

Իրականացման օրը, ժամը՝ մայիսի 20 , ժամը՝ 11։30

Նախագծի պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Էդմոն Փաշինյան

Խնդիրներ՝

  • հաղթահարել վախերը կենդանիների հետ շփվելիս
  • դրսևորել ճիշտ վարքագիծ կենդանիներին կերակրելիս, խնամելիս, կենդանիներին մոտ գտնվելիս
  • իրականացնել ձիերի խնամք և ձիավարություն
  • ձիավարություն

Նպատակ՝

  • նպաստել  հոգատար վերաբերմունքի ձևավորմանը կենդանիների նկատմամբ
  • սովորել խնամել, հոգ տանել, կերակրել կենդանիներին
  • սովորել ձիավարության անվտանգության կանոնները
  • ստեղծել նպաստավոր պայման մարդ-կենդանի կապի ձևավորման և պահպանման համար

Ընթացքը՝

  • անվտանգության կանոնները պահպանելով ուղևորվել դեպի ուսումնական  ագարակ
  • սովորողները  անհրաժեշտ տեղեկատվություն են ստանում կենդանիների և նրանց խնամքի առանձնահատկությունների մասին
  •  ապա սովորողները ինքնուրույն խնամում և կերակրում են կենդանիներին
  • սովորում ենք ձիավարության անվտանգության կանոնները
  • ձիավարում ենք

Արդյունքը կհրապարակվի՝ բլոգում, ենթակայքում։

Рубрика: Ուսումնական նյութեր

Տիկնիկագործություն Թամար տատիկի հետ

Տիկնիկագործությունը, որ առաջներում հայտնի էր իբրև արհեստ, այսօր արդեն արվեստի, մշակույթի  գեղեցիկ արտացոլում է:

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 2․3 և 3․1 դասարանի սովորողներ

Օրերը, ժամը ՝ մայիսի 11 ժամը 12։00

Նպատակը և խնդիրներ՝

  • սովորողներին ծանոթացնել հայկական ծիսական տիկնիկներին
  • Համբարձման տոնին ընդառաջ պատրաստել Համբարջման ծիսական տիկնիկներին՝ Ծաղկամեր, Արուսիկներ

Աշխատանքի ընթացքը՝

Թամար տատիկը կներկայացնի նյութերը որոնցով պետք է պատրաստենք ծիսական տիկնիկները։ Կպատմի տիկնիկի խորհուրդը, տիկնիկը դերը, կարևորությունը ու գործողությունները ծեսի ընթացքում։ Տիկնիկագործության ընթացքում նաև կսովորենք Համբարձման ծիսական երգերից։

Արդյունքում կունենաք ծիսական տիկնիկներ, որոնք կմասնակցենք ծեսերին։

Արդյունքը կհրապարակվի՝ բլոգում, ենթակայքում։