Рубрика: Ուսումնական նյութեր

Ավագ երկուշաբթի կամ ջրաղացպանների օր

Երկուշաբթին ջրաղացպանների օրն էր: Այդ օրը բոլորը պիտի ցորեն աղային: Ավագ երկուշաբթին խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: 2․3 դասարանիսովորողները Ավագ երկուշաբթի կամ ջրաղացպանների օրը երկանքով ցորեն են աղում։ Ավելին՝ տեսանյութում։

Ֆեյսբության հղում՝ այստեղ։

Рубрика: Ուսումնական նյութեր

Ավագ երեքշաբթին ագարակում

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 2․3 դասարանի սովորողներ

Օրը՝ 30 մարտ, ժամը՝ 12։00

Վայրը՝ Ուսումնական ագարակ

Ավագ երեքշաբթիօրը խնոցի է հարվել, որքան չի հարվել Մեծ պասի անցած բոլոր օրերին:

Նպատակը՝ սովորողներին ծանոթացնել խոնցի աշխատանքային գործիքի հետ, Ավագ երեքշաբթիի համար պատրաստել կարագ։

Ծրագրում՝

  • քայլք ուսումնական Ագարակ
  • նախաճաշ
  • աշխատանք խնոցիով
  • ծիսական երգեր, խաղեր

Խաղ՝ «իմաստուն հիմար»- Տասը թղթակտորներից հինգի վրա գրվում էր «իմաստուն», հինգի վրա՝ «հիմար» բառերը: Տասը երեխա վերցնում էին մեկական թուղթ: Մտքում որևէ իղձ պահած անձինք նախապես ընտրում էին երեխաներից որևէ մեկին: Եթե իր ընտրած երեխային ընկնում էր «իմաստուն» բառը, ուրեմն նշանակում էր իղձի իրականացում, իսկ«հիմար»-ի դեպքում` տապալում:

Արդյունքը կհրապարակվի՝ բլոգում, ենթակայքում։

Рубрика: Ուսումնական գարուն 2021, Ավագյան Էրիկ, Էմանուել Շահբազյան

Ջան, գարուն է

«Ուսումնական գարուն» գարուն նախագծի շրջանակում գարնան մասին են պատմում սովորողները։ Ավելի տեսանյութերում

Ներկայացնում է՝ Ավագյան Էրիկը

Ներկայացնում է՝՝ Էմանուել Շահբազյանը

Читать далее «Ջան, գարուն է»
Рубрика: Ուսումնական նյութեր

«Ավագ շաբաթ» ուսումնական նախագիծ

Անվանումը՝ «Ավագ շաբաթ» ուսումնական նախագիծ

Ավագ երեքշաբթին ուսումնական ագարակում

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 2․3 դասարանի սովորողներ

Վայրը՝ Հյուսիսային դպրց, Ուսումնական ագարակ

Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան,Հասմիկ Մաթևոսյան

Մեծ պասի ավարտին մնում էր մեկ շաբաթ, որը կոչվում էր «Ավագ կամ Մեծ
շաբաթ»: Ավագ շաբաթվա օրերից յուրաքանչյուրն ուներ իր անունը և, ըստ այդմ, իր բնորոշ դեմքը:

Երկուշաբթին ջրաղացպանների օրն էր: Այդ օրը բոլորը պիտի ցորեն աղային:

Երեքշաբթին հիմար – իմաստունի վիճակը քաշելու և խնոցի հարելու օրն էր:

Չորեքշաբթի՝ հիմնովին մաքրել են տները, ամեն վատ, չար, պիղծ, հիվանդություն, կեղտ
«չիք են արել»:

Ավագ հինգշաբթի՝ այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և, վատ բերք տվող
ծառերի բնին կացնի բութ կողմով երեք անգամ հարվածելով, վախեցրել.

Ուրբաթ օրը՝ ըստ եկեղեցական տոնացույցի, Քրիստոսի խաչվելու օրն է, Հուդայի ուրբաթ։ Աղջիկները կար էին անում «Կար անեմ,վար անեմ Հուդայի աչքերը հանեմ»։

Շաբաթ, Կիրակի՝ Մեծ զատիկ։

Читать далее ««Ավագ շաբաթ» ուսումնական նախագիծ»
Рубрика: Ուսումնական նյութեր

Աշխատանքային նախագիծ. 29.03-02.04.2021

Իրականացվող ուսումնական նախագծեր՝

Читать далее «Աշխատանքային նախագիծ. 29.03-02.04.2021»
Рубрика: Հակոբյան Ֆելիքս, Ուսումնական գարուն 2021, Էմանուել Շահբազյան

Մեր բակի գարունը

«Ուսումնական գարուն» նածագծի շրջանակներում, 2․3 դասարանի սովորողները իրենց բակի ընկերների հետ միասին ներկայացնում են իրենց բակի գարուն, դիտարկումներ են անում բնության մեջ կատարվող փոփոխությունների մասին։

Ներկայացնում են Ֆելիքս և Վարդան Հակոբյանները։

Ներկայացնում է Էմանուել Շահբազյանը