Рубрика: Ուսումնական աշուն 2021

Հանելուկ-հորինուկներ

Ես սիրում եմ այդ ամիսը,

Շուրջ բոլորս ոսկեգույն է,

Ոտքերիս տակ ճռճռում է,

ՈՒ հաճելի ձայներ լսվում:

Մնացականյան Հենրի

Տերևներն են թափվում ճյուղերից

Թռչուններն են չվում դեպի հարավ

Եվ օրերն են կարճանում

Գիշերներն են երկարում։

Տարվա, ո՞ր ժամանակն է ։ Դե ասե՛ք․

Ավագյան Էրիկ

Խշ-խշ քայլում եմ դեպի անտառ

Ափիս մեջ ոսկիներ անհայտ

Գլխիս վերև գունավոր լույսեր

Ի՞նչու խշ-խշ, ի՞նչու ոսկիներ և գույներ․․․

Կալի Աբրահամյան

Այն ինչն է ինչը, որ ճյուղից պոկվում և ընկնում է գետնին։

Այն ինչն է ինչը, որ քշում է, տանում է տերևը դեղին։

Այդ ե՞րբ է լինում, երբ ծառերն ասես կարմիր խարույկ լինեն,
երբ մարդիկ զբաղված են բերքահավաքով, իսկ թռչունները չվում են տաք երկրներ։

Բարսեղյան Անի