Рубрика: Ուսումնական նյութեր

Թթուդրիկի ծես

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց պարտեզի 3․3 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Օր՝ նոյեմբերի 9

Նախագծի նկարագրություն՝

Նախագծի թեման թթուդրիկն է, թթու պատրաստելու ընթացքը և համեղ ավարտը:

Նախագծի նպատակն է՝ սովորողի մոտ ձևավորել ինքնուրույն գործունեություն իրականացնելու հմտություն: Զարգանում է նաև ճանաչողական, իմացական ոլորտը:

Գործունեության ընթացք՝

Սովորողները ընտանիքի անդամների հետ միասին քննարկում են անցկացնում, թե ինչո՞ւ են թթու դնում, առողջարար է , թե՝ ոչ : Սովորողները փորձում են  գրանցոլ թթվի համեղ բաղադրատոմսեր հատուկ ձևավորված հարցերի օգնությամբ

  • Ի՞նչ բանջարեղեն կարելի է օգտագործել թթվի մեջ:
  • Ո՞ր բանջարեղենն  ի՞նչ վիտամիններ ունի:
  • Ո՞ր կենդանին ի՞նչ բանջարեղեն է նախընտրում:

Մեդիատեխնոլոգիա.

Թթուդրիկի ծեսը սկսվում է նրանից, որ կազմվում է  բանջարեղենի ցուցակ՝ գնումներ կատարելու համար: Սովորողներից յուրաքանչյուրն մայրիկի կամ տատիկի հետ ցուցակագրում են բանջարեղենների անունները, հաշվարկ անում  և այլն: Սովորողներն անմիջապես մասնակցում են գնումների:  Գնում են խանութ, ընտրում համապատասխան բանջարեղեն:

Մաթեմատիկա՝

Читать далее «Թթուդրիկի ծես»