
Նախագծի մասնակիցներ` 5 տարեկաններ
Նպատակը`
Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:
Խնդիրները`
- Բանավոր խոսքի զարգացում
- Ներկայանալու, ծանոթ մարդկանց ներկայացնելու ունակության ձևավորում
- Պատմելու, վերապատմելու ունակության զարգացում
- Ստեղծագործական երևակայության զարգացում
- Մաթեմատիակական հասկացությունների ձևավորում
- Մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում
- Ինքնուրույնության դրսևորման զարգացում.
- Ինքնասպասարկման (անձնական հիգիենա) հմտություների զարգացում.
Լեզվագործունեություն`պատումներ, զրույց-քննարկումներ
- Կարելի է իրականացնել «Խոսողի աթոռ» նախագիծը: Սովորողները նստում են աթոռին, /կարելի է աթոռը ձևավորել/ և պատմում են իրենց մասին, իրենց նախասիրությունների, սիրելի մարդկանց, իրերի, ընտանիքի, ընկերների մասին…
- Ողջույն, ես եմ, իմ ընտանիքը, ում անունն է իմ անունը…
- Իմ սիրելի խաղալիքը
- Իմ սիրած գույնը, տարվա եղանակը
- Ես նման եմ…
Մաթեմատիկական գործունեություն
Ես կարողանում եմ հաշվել, չափել, կշռել, համեմատել.
- Հաշվել 1-ից մինչև….(առաջ հաշիվ, հետ հաշիվ):
- Այսօր քանի՞ սովորող է կա խմբասենյակում, քանի՞ աղջիկ կա դասարանում, քանի՞ տղա: Համեմատել (շա՞տ է, թե՞ քիչ):
- Համեմատել երկու աղջիկների: Համեմատել երկու տղաների: Գտնել նմանություններն ու տարբերությունները:
- Հաշվել աթոռները, սեղանները, բակի ծառերը: Համեմատել:
- ընտանիքի անդամներին ըստ հասակի, ըստ տարիքի
- քանի ոտնաչափ, թիզ է իմ մահճակալը
- քանի մատնաչափ է իմ, մայրիկիս, տատիկիս, քույրիկիս մազերը
- հասակաչափով հասակներն ենք չափում
Բնագիտական գործունեություն
- Իմ մարմնի մասերը
Տեխնոլոգիա-մեդիատեխնոլոգիա–խոհանոցային գործունեություն
- Մրգային կերպարներ, աղցան
- ընտանիքի անդամներին ծեփել կավով
- Ծանոթացում paint նկարչական ծրագրի աշխատանքային գործիքներին,
- գուաշով նկարել օրվա տրամադրությունը
Նախագծի արդյունքում
Ստեղծվում են լուսանկարներով և paint ծրագրով նկարների ֆոտոշարեր, աուդիո և վիդեո նյութեր:
Սովորողները ներկայանում և պատմում են իրենց մասին
Տեխնոլոգիական աշխատանք՝ Իմ տունը
Կավագործություն՝ սովորողները քանդակում ե իրենց
Տեխնոլոգիական աշխատանք՝ պլաստիլինով ծեփում են իրենց