Рубрика: Ամսիկ 2022–2023

«Սեպտեմբերիկ». Կրթական շքերթ 2022

Օրը՝ 05.09.2022
Ժամը՝ 12.00
Վայրը՝ Հյուսիսային դպրոց–պարտեզ ներքին բակ

Մասնակիցները՝  5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Քրիստինե Գրիգորյան
Երաժիշտ՝ Արմենուհի Սոկրատունի
Համակարգումը՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5 տարեկանների և «Ծեսերի» լաբորատորիաների
Լուսաբանումը՝ Ֆեյսբուքյան ուղիղ եթերներով, անհատական ֆոտո-վիդեո տեսախցիկներով

Ծրագրում.

  • Ռիթմիկ ֆլեշմոբ՝ թմբուկներով, շրխկաններով, ծափերով, դոփերով
  • Արևաշարք՝ Արև, արև դուրս արի, Արև, արև եկ, եկ
  • Աթ. Խնկոյան «Մեղու»՝ երաժշտառիթմիկ խաղ-բանաստեղծություն

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կխմես,
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

Մի աքաղաղ կարմրապեծիկ,
Իր ոտքերը երկար ու ձիգ,
Կտրին տալով` վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ ես զոռ տալիս,
Էս կտուրը փուլ  չի գալիս:

Հ․Թումանյան «Փիսոն»

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։

  • Միասնական պարերգ՝  Թամզարա
  • Հյուրասիրություն
  • Ուրախ լողափ

Ամփոփումն՝ այստեղ։

Оставьте комментарий