Рубрика: 2022–2023 ուս․տարի նախագծեր

Թանգարանը որպես ուսումնական բաց հարթակ

Ճամփորդության ուղղությունը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Կոմիտասի այգի

Ճամփորդության օրը՝  հոկտեմբերի 14 ժամը՝ 09։50:-13:00

Ճամփորդության մասնակիցները` Հյուսիսային դպրոցի5 տարեկաններ

Մեկնումը` Հյուսիսային դպրոցից

Ճամփորդության պատասխանատու՝ Լիանա Ռոզիկյան

Նախագծի նպատակը՝

«Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում այցելություն Կոմիտասի թանգարան–ինսիտուտ։ Ավելին իմանալ Կոմիտասի մասին,  ծանոթանալ Կոմիտասի թողած նյութական ժառանգությանը, տարածել Կոմիտասի երգն ու երաժշտությունը, կարդալ կոմիտասյան ստեղծագործություններ:

Խնդիրներ՝ 

  • Սովորողների մոտ ձևավորել  թանգարանային  միջավայրում նոր բաներ սովորելու կարողություններ և հմտություններ:
  • Թանգարանային էթիկայի կաննոներ սովորելու և հետևելու յուրացում ու կիրառում։
  • Գործունեության նախատեսում և իրականացում
  • Խմբով աշխատելու կարողությունների զարգացում

Նախագծի իրականացման նկարագրությունը
Նախապես սովորողներին ծանոթացնել ճամփորդության վայրի՝ թանգարանի մասին:

Շրջայց թանգարանում, «Նկարում ենք գույներ» կրթական ծրագրով ինտերակտիվ աշխատանք։ Արդյունքում սովորողների մոտ կզարգանա ստեղծագործական հմտությունները, կծանոթանան թանգարանային մշակույթի հետ, կճանաչեն Կոմիտասին։

«Նկարում ենք երաժշտություն» կրթական ծրագրի մասին

Ծրագրի շրջանակներում երեխաներին մատչելի լեզվով ներկայացվում է, թե ինչ է նշանակում կոմպոզիտոր հասկացությունը, ով է կոմպոզիտորը,ինչ հայտնի կոմպոզիտորներ կան։ Ապա երեխաները նկարում են՝ ունկնդելով որևէ կոմպոզիտորի մանկական ստեղծագործություն։ Ծրագրի ավարտին նախատեսվում է նաև մեկ մանկական երգի ուսուցում։ Ծրագիրը նախատեսված է 4-6 տարեկանների համար։

Նախագիծը` Կարինե Խառատյանի բլոգից

ԱԱմփոումը՝ այստեղ։

Оставьте комментарий