Рубрика: Ուսումնական նյութեր

Շարոցթաթխիկի ծես

Մասնակիցներ—Հյուսիային դպրոցի 5 տարեկաններ, ծնողներ

Օրը՝ նոյեմբերի 22

Խնդիրներ— բանավոր հաշվելու, համեմատելու, համադրելու կարողության զարգացում, խոհանոցային հմտությունների, մանր մոտորիկայի զարգացում

Նպատակը— «Սեբաստացու օրեր» նախագծի ընթացքում իրականացնել Սուջուխի ծես, որի ընթացքում սովորողները կծանոթանան և կպատրաստեն հին ավանդական քաղցրավենիքներից մեկիը՝ սուջուխ։

Անհրաժեշտ պարագաներ

Ընկույզ

ալյուր

շաքար

Ջուր

համեմունքներ

թել

ասեղ

Ընթացքը

Սովորողները նախապես կծանոթանան աշխատանքային երգերին, կսովորեն դրանցից մի քանիսը։ Երգերի մեջ որպես երաժշտական գործիք կկիրառվի ընկույզը(շրխկաններով երգեր)։ Շաբաթվա ընթացքում ընկույզից կստանանք հերոսներ, կերպարներ, կխաղանք ներկայացումներ ։ Մասնակիցները կհաշվեն ընկույզները, կչափեն թելերը, կչափեն անհրաժեշտ քանակությամբ ալյուրը, համեմունքները, կպատրաստենք շփոթը։ Շարված ընկույզները կթաթախվեն օջախի վրա եփված շփոթի մեջ։

Արդյունքը՝ «Սուջուխի ծեսը» դարձնել ավանդական՝ներգրավելով երաժշտության, մաթեմատիկայի, տեխնոլոգիայի ուսուցիչներին։

Նախագծի հեղինակ՝ Մարինե Մխիթարյան։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s