Рубрика: Ամսիկ 2022–2023

«Նոյեմբերիկ». Պլաստիլինե կերպարներ

Օրը՝ 03.10.2022
Ժամը՝ 11:00
Անցկացման վայրը՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկանների դասարան-լաբորատորիա, ընտանեկան դպրոցներ
Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ
Խորհրդատու տեխնոլոգ՝ Տաթև Աթոյան
Նպատակը՝ Դասարանը վերածել պլաստիլինե արվեստանոցի՝ ստեղծելով պլաստիլինե կերպարներ:

Խնդիրները՝

  • Տեխնոլոգիական հմտությունների ցուցադրում
  • Սովորողի ստեղծագործական,երևակայական միտքի զարգացում
  • Նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում
  • Մանր մոտորիկայի զարգացում, երևակայական մտածողության զարգացում
  • Խմբով աշխատելու հմտության ձևավորում

Ընթացքը՝
Աշունը հարուստ է մրգերով և բանջարեղենով, և հենց այս ընթացքում ենք իրականացնում «Թթուդրիկի» ծեսը։ «Թթուդրիկի» ծեսի շրջանակում պլաստիլինից կծեփենք թթվի համար անհրաժեշտ բանջարեղենային կերպարներ: Կհագնենք մեր աշխատանքային գոգնոցներն ու կսկսենք աշխատանքը:
Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում:

Оставьте комментарий