Рубрика: Հեռավար-առցանց ուսուցում, Հեռավար-առցանց ուսուցում․ աշխատակարգ

Առցանց ուսուցում մարտի 16֊20֊ը

Երկուշաբթի․ ուրախ մաթեմատիկա տանը՝

1.Գտնել տան ամենաբարձ և ցածր, ամենաերկար ու կարճ, փոքր ու մեծ, հաստ ու բարակ իրերը, համեմատե՛լ, տեսանյութ նկարել և ուղարկե’լ էլեկտրոնային հասցեին՝ rozikyan@mskh.am։

2. Ոտնաչափով հաշվել տան երկարությունը և լայնությունը, համեմատե՛լ, տեսանյութ նկարել և ուղարկե՛լ  էլեկտրոնային հասցեին՝ rozikyan@mskh.am։

Երեքշաբթի․ բառախաղ մայրիկի հետ, ուրախ մաթեմատիկա՝ 

Ովքե՞ր են ձեր ընտանիքի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ անդամները: Նկարի´ր (Paint-ով կամ լուսանկարիր) նրանց միասին, համեմատի՛ր և ինձ ուղարկի´ր:

Չորեքշաբթի․ «Մարտի 18-ին Միջինքի»-ի ծեսն է:

Հինգշաբթի«Մարտիկ»․ մարզական ստուգատես

Ուրբաթ․«Իմ անվան պատմությունը»․ պատմում են 6 տարեկանները

՛աբաթվա ամփոփումն՝ այստեղ

Рубрика: Ուսումնական նյութեր

«Մարտիկ»․ նվեր մայրիկիս, մի փոքրիկ պատում

89396167_196869351635361_7700742375928233984_n
Մեր «Մարտիկ» ստուգատեսը որոշեցինք նվիրել մայրիկներին։ Մի քանի ամիս շարունակ խնամեցինք ջերմոց-լաբորատորիայից բերված մեր կտրոնները, ստեղծեցինք թաղարներ, պատրաստեցինք բացիկներ, իսկ այսօր էլ մեր մաղթանքներով նվիրեցինք նրանց։