Рубрика: Ուսումնական նյութեր

Ձիավարություն

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի Խորոտ ջոկատ, 2,3 ջոկատ:

Ժամանակահատված՝ Հոնվարի 14, ժամը՝ 10:30-12:00

Պատասխանատուներ՝ Ազնիվ Մանուկյան, Լիանա Ռոզիկյան, Էդմոն Փաշինյան

Նպատակը և խնդիրները՝

  • Կենդանիների նկատմամբ վախի հաղթահարում
  • Ինքնավստահության ձեռք բերում
  • Զարգացնել կենդանիների նկատմամբ հոգատարությունը և պատասխանատվությունը
  • Տիրապետել ձիավարության կանոններին։

Ընթացքը՝

  • Տեղեկության ստացում ձիերի խնամքի առանձնահատկությունների մասին
  • Ձիերի խնամք
  • Կերակրում
  • Ծանոթացում ձիավարության անվտանգության կանոններին
  • Ձիավարություն

Արդյունքները կհրապարակվեն ուսումնական բլոգում, ենթակայքում։

Рубрика: Ուսումնական նյութեր

Ուսումնական հունվար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունվարի 11-ից մեկնարկում են ուսումնական օրացույցով որոշված ամենամյա ստեղծագործական, բաց ճամբարները և անհատի օժտվածության բացահայտմանն ու զարգացմանն ուղղված ամենամյա ստուգատեսները:

Ժամանակահատվածը՝ հունվարի 11-29

Նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ

Մասնակիցներ՝  2․3 դասարանի սովորողներ

Ճամբարի ուղղությունները

Մարմնամարզական նախագծերի, ձմեռային մարզական խաղերի ստուգատես

  • մարզական պարապմունքներ / տանիքներում, փակ դահլիճում/
  • ազգային և ձմեռային-բակային խաղերի կազմակերպում /ձնագնդի, սահնակ/
  • հեծանվավարություն
Читать далее «Ուսումնական հունվար»