
Բնագիտատեխնիկական ստուգատեսի ընթացքում Էմանուել Շահբազյանը ընտանեկան ճամբարում իրականացնում է բնագիտական փորձ։ Ավելին տեսանյութում՝
Բնագիտատեխնիկական ստուգատեսի ընթացքում Էմանուել Շահբազյանը ընտանեկան ճամբարում իրականացնում է բնագիտական փորձ։ Ավելին տեսանյութում՝
Ձմեռային Ազգագրական փառատոնի և «Դյուցազնապատում» նախագծերի շրջանակներում ազգային խաղեր կկազմակերպի և դյուցազնապատումից կենդանի ընթերցումներ կիրականացնի վանեցի, ազգային մշակույթի կրող Ռուբեն Կարապետյանը, ով սովորողներին կծանոթացնի ազգային խաղերին, կենդանի բարբառով ավանդազրույցներ կպատմի Փոքր Մհերի մասին։
Իրականացման օրը,ժամը ՝ 19․01, 11։00
Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ երաժշտության սրահ
Մասնակիցներ՝ Ընթերցասեր- թատերասերների և 2․3 ջոկատները
Նպատակը՝
Խնդիրներ՝
Ծրագրում՝
«Մհերի դուռ» ավանդազրույցի ընթերցում։
Նախագծի ամփոփումն՝ այստեղ։
Ջուրը
Վերցնենք 2 հատ բաժակ, ֆոլգա և ֆլոմաստեր: Բաժակները լցնենք ջրով, այնպես որ երկուսի մեջ էլ լինի հավասար քանակությամբ ջուր և ջրի մակարդակը բաժակում ֆլոմաստերով նշենք: բաժակներից մեկը փակենք ֆոլգայի կափարիչով: Բաժակները մի քանի օր դնենք տաք տեղում: Հետո նորից չափենք ջրի մակարդակը: Ո՞ր բաժակում ջուրը պակասեց:
Վազվզող փայտիկները
Մեզ անհրաժեշտ է ջրով լի թաս, 8 հատ փայտիկ (ատամ մաքրող փայտիկներ) մեկ կտոր շաքար, աման լվացող հեղուկ
Փայտիկները դասավորում ենք ջրով լի թասի մեջ` ճառագայթների նման:
Թասի կենտրոնում զգուշորեն դնում ենք շաքարի կտորը`փայտիկները կհավաքվեն կենտրոնում, շաքարի շուրջ: Հետո գդալով ջրից հանենք շաքարի կտորը : Կաթուցիչով (пипеткой) ջրի մեջ կաթեցնենք մի քանի կաթիլ աման լվացող հեղուկ: Փայտիկներն անմիջապես կցրվեն:
Աղը, աղացած պղպեղն ու փուչիկը
Աղն ու աղացած պղպեղը (սև կամ կարմիր) լավ խառնում ենք, լցնում՝ թղթի վրա: Փուչիկ փչում ենք, շփում բրդյա շորին, հետո մոտեցնում ենք խառնուրդին:
Աղացած պղպեղը կկպչի փուչիկին, իսկ աղը կմնա իր տեղում:
Հրաբուխ
Այս փորձի համար անհրաժեշտ է պլաստիլին,սոդա,քացախ, ներկանյութ կամ սննդային ներկանյութ, կարելի է օգտագործել նաև բազուկի հյութ, աման լվացող հեղուկ:
Պլաստիլինը շրջանաձև ծեփենք ,տափակեցնենք ու դնենք ստվարաթղթի վրա, լավ կպցնենք, ամրացնենք ստվարաթղթին: Կողքերից ծեփենք պատեր, ամբողջը կնմանվի փոսի:Կամ կարող ենք վերցնել փոքր աման, բաժակ և այն պատել պլաստիլինով :
Պատրաստենք <<լավան>>: Վերցնենք 1 ճաշի գդալ աման լվացող հեղուկ ,մի քիչ ներկանյութ և 1 ճաշի գդալ սոդա : Այդ ամենը խառնենք:Այդ խառնուրդը լցնում ենք պլաստիլինե փոսի մեջ և վրան ավելացնում քացախ/ բաժակի ¼ մասը / կամ 50 գրամ/
Սկսվում է բուռն ռեակցիա, ամեն ինչ սկսում է եռալ, փոսիկից դուրս է թափվում գունավոր փրփուր: Ստացվում է իսկական հրաբուխ:
Կամ կարող ենք այսպես անել .նախ առաջինը լացնում ենք 1 ճաշի գդալ սոդա,հետո ավելացնում ենք 1 ճաշի գդալ աման լվացող հեղուկ և ներկանյութ: Վերջում այդ ամենի վրա լցնում ենք քացախ/ 40-45 մլ/ և սկսվում է իսկական հրաբուխ:
Աղբյուրը՝