Рубрика: Ուսումնական նյութեր

Ազգային խաղեր

Ձմեռային Ազգագրական փառատոնի և «Դյուցազնապատում» նախագծերի շրջանակներում ազգային խաղեր կկազմակերպի և դյուցազնապատումից կենդանի ընթերցումներ կիրականացնի վանեցի, ազգային մշակույթի կրող Ռուբեն Կարապետյանը, ով սովորողներին կծանոթացնի ազգային խաղերին, կենդանի բարբառով ավանդազրույցներ կպատմի Փոքր Մհերի մասին։

Իրականացման օրը,ժամը ՝ 19․01, 11։00

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ երաժշտության սրահ

Մասնակիցներ՝ Ընթերցասեր- թատերասերների և 2․3 ջոկատները

Նպատակը՝

  • ազգային մշակույթի յուրացում, փոխանցում
  • տարածում

Խնդիրներ՝

  • մոռացված խաղերի վերհանում
  • յուրացում
  • խաղերի  տեսագրում, ձայնագրություն

Ծրագրում՝

  • Ջուր տու քշի
  • Կլոր էշ
  • Ղաիշլախտի
  • Տզզ

«Մհերի դուռ» ավանդազրույցի ընթերցում։

Նախագծի ամփոփումն՝ այստեղ։

Рубрика: Ուսումնական նյութեր

Բնագիտական փորձեր

Ջուրը

Վերցնենք 2 հատ բաժակ, ֆոլգա և ֆլոմաստեր: Բաժակները լցնենք ջրով, այնպես որ երկուսի մեջ էլ լինի հավասար քանակությամբ ջուր և ջրի մակարդակը բաժակում ֆլոմաստերով նշենք: բաժակներից մեկը  փակենք ֆոլգայի կափարիչով: Բաժակները մի քանի օր դնենք տաք տեղում: Հետո նորից չափենք ջրի մակարդակը: Ո՞ր բաժակում ջուրը պակասեց:

Վազվզող փայտիկները

Մեզ անհրաժեշտ է ջրով լի թաս, 8 հատ փայտիկ (ատամ մաքրող փայտիկներ) մեկ կտոր շաքար, աման լվացող հեղուկ

Փայտիկները դասավորում ենք ջրով լի թասի մեջ` ճառագայթների նման:

Թասի կենտրոնում զգուշորեն դնում ենք շաքարի կտորը`փայտիկները  կհավաքվեն կենտրոնում, շաքարի շուրջ: Հետո գդալով ջրից  հանենք շաքարի կտորը : Կաթուցիչով (пипеткой) ջրի մեջ կաթեցնենք մի քանի կաթիլ աման լվացող հեղուկ: Փայտիկներն անմիջապես կցրվեն:

Աղը, աղացած պղպեղն ու փուչիկը

Աղն ու աղացած պղպեղը (սև կամ կարմիր) լավ խառնում ենք, լցնում՝ թղթի վրա: Փուչիկ փչում ենք, շփում բրդյա շորին, հետո  մոտեցնում ենք խառնուրդին:

Աղացած պղպեղը կկպչի փուչիկին, իսկ աղը կմնա իր տեղում:

Հրաբուխ

Այս փորձի համար անհրաժեշտ է պլաստիլին,սոդա,քացախ, ներկանյութ կամ սննդային ներկանյութ, կարելի է օգտագործել նաև բազուկի հյութ, աման լվացող հեղուկ:

Պլաստիլինը շրջանաձև ծեփենք ,տափակեցնենք ու դնենք ստվարաթղթի վրա, լավ կպցնենք, ամրացնենք ստվարաթղթին: Կողքերից  ծեփենք պատեր, ամբողջը կնմանվի փոսի:Կամ կարող ենք վերցնել  փոքր աման, բաժակ և այն պատել պլաստիլինով :

Պատրաստենք <<լավան>>: Վերցնենք 1 ճաշի գդալ աման լվացող հեղուկ ,մի քիչ ներկանյութ և 1 ճաշի գդալ սոդա : Այդ ամենը խառնենք:Այդ խառնուրդը լցնում ենք պլաստիլինե փոսի մեջ և վրան ավելացնում  քացախ/ բաժակի ¼ մասը / կամ 50 գրամ/

Սկսվում է բուռն  ռեակցիա, ամեն ինչ սկսում է եռալ, փոսիկից դուրս է թափվում  գունավոր փրփուր: Ստացվում է իսկական հրաբուխ:

Կամ կարող ենք այսպես անել .նախ առաջինը լացնում ենք 1 ճաշի գդալ սոդա,հետո ավելացնում ենք 1 ճաշի գդալ աման լվացող հեղուկ և ներկանյութ: Վերջում այդ ամենի վրա լցնում ենք քացախ/ 40-45 մլ/ և սկսվում է իսկական հրաբուխ:

Աղբյուրը՝

Դպրոց-պարտեզ ուսումնական կենտրոն

Рубрика: Ճամբարային գործունեություն

Ստվերային թատրոնի տիկնիկների էսքիզավորում

Այսօր 2․3 ջոկատային խումբը ընկեր Տաթևի և մեր կրտսեր ընկերների օգնությամ էսքիզավորեցիք ժողովրդական «Կարապե» հեքիթի հերոսներին։ Պատրաստվում ենք ստվերային թատրոնի ներկայացմանը։

Ավելին տեսանյութում՝

Рубрика: Ճամբարային գործունեություն

Տիկնիկագործությունը հունվարյան ճամբարում

Տիկնիկագործությունը, որ առաջներում հայտնի էր իբրև արհեստ, այսօր արդեն արվեստի, մշակույթի  գեղեցիկ արտացոլում է:

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի տիկնիկագործության ջոկատ

Տրողությունը՝ հունվարի 18-30-ը մեկ ժամ տևողությոմբ

Օրերը, ժամերը ՝ երեքշաբթի, ուրբաթ 12։30-13։30

Նպատակը և խնդիրներ՝

  • ճամբարականներին ծանոթացնել հայկական ծիսական տիկնիկների
  • ազգագրական փառատնի ընթացքում պատրաստել տիկնիկներ թելերից

Աշխատանքի ընթացքը՝

Տիկնիկագործություն ընտրած ճամբարականների հետ կաշխատենք երկու տարբեր ուղղություններուվ՝ պատրաստվելով և ազգային և ծիսական տիկնիկներ։ Ազգային տիկնիկներ պատրաստելուց առաջ կուսումնասիրենք տարբեր շրջանների տարազներին, իրենց առանձնահատկություններին այնուհետև յուրաքանչյուր սովորող կընտրի իր տիկնիկի հանդերձանքը։

Ծիսական տիկնիկների դեպքում կծանոթանաք ծեսերին, խորհուրդին յուրաքանչյուր տիկնիկի դերն ու կարևորությունը այդ ծեսին։ Կսովորենք նաև տվյայ ծեսից երգերի հատվածներ։ Մեդիա հարթակում Paint ուսումնական գործիքի օգնությամբ կկրնօրինակենք մեր պատրաստած տիկնիկները։

Рубрика: Ուսումնական նյութեր

Ձիավարություն

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի Խորոտ ջոկատ, 2,3 ջոկատ:

Ժամանակահատված՝ Հոնվարի 14, ժամը՝ 10:30-12:00

Պատասխանատուներ՝ Ազնիվ Մանուկյան, Լիանա Ռոզիկյան, Էդմոն Փաշինյան

Նպատակը և խնդիրները՝

  • Կենդանիների նկատմամբ վախի հաղթահարում
  • Ինքնավստահության ձեռք բերում
  • Զարգացնել կենդանիների նկատմամբ հոգատարությունը և պատասխանատվությունը
  • Տիրապետել ձիավարության կանոններին։

Ընթացքը՝

  • Տեղեկության ստացում ձիերի խնամքի առանձնահատկությունների մասին
  • Ձիերի խնամք
  • Կերակրում
  • Ծանոթացում ձիավարության անվտանգության կանոններին
  • Ձիավարություն

Արդյունքները կհրապարակվեն ուսումնական բլոգում, ենթակայքում։

Рубрика: Ուսումնական նյութեր

Ուսումնական հունվար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունվարի 11-ից մեկնարկում են ուսումնական օրացույցով որոշված ամենամյա ստեղծագործական, բաց ճամբարները և անհատի օժտվածության բացահայտմանն ու զարգացմանն ուղղված ամենամյա ստուգատեսները:

Ժամանակահատվածը՝ հունվարի 11-29

Նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ

Մասնակիցներ՝  2․3 դասարանի սովորողներ

Ճամբարի ուղղությունները

Մարմնամարզական նախագծերի, ձմեռային մարզական խաղերի ստուգատես

  • մարզական պարապմունքներ / տանիքներում, փակ դահլիճում/
  • ազգային և ձմեռային-բակային խաղերի կազմակերպում /ձնագնդի, սահնակ/
  • հեծանվավարություն
Читать далее «Ուսումնական հունվար»
Рубрика: Ուսումնական նյութեր

Ուսումնական ճամփորդություն կինո Հայաստան

Օրը՝ հունվարի 13, ժամը 12:00-14:00
Մասնակիցները՝ 2-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ Քայլք Կինո Հայաստան, «Գրինչը» ամանորյա զվարճալի մուլտֆիլմի դիտում

Ճանապարհի քարտեզն՝ այստեղ

Ընթացքը՝

Քայլքով անցնում ենք Հյուսիսային դպրոց-Սրբ Երրոդություն եկեղեցու այգի-կինո Հայաստան ճանապարհով, դիտում մուլտֆիլմը, քայլքով վերադառնում դպրոց։

Ամփոփում՝ Տպավորությունների (ռադիոնյութի կամ պատումի տեսքով) հրապարակում սովորողների բլոգներում, դասարանական բլոգում։