Рубрика: Ուսումնական նյութեր

Բարեկենդանի ծես՝ Թարս հարսանիք

Բարեկենդանը՝  սիրված, ժողովրդական, սպասված տոն է, որ հայ ազգի կողմից ընկալվում է որպես ամենաազգային («հայոց ազգի օրեր»), ինչպես նաև ամենաերջանկաբեր, խրախճանք, ճոխ ու առատ ուտելիքներ վայելելու տոն, պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության շաբաթ:

Այսօր Հյուսիսային դպրոցում տոնեցին Բարեկենդանը։ Ծեսին մասնակցեցին Հյուսիսային դպրոցի 2-3-րդ դասարանի սովորողները, դասավանդողներն ու ծնողները։ Սովորողները ներկայացումից հետո խաղացին բարեկենդանի ազգային խաղեր:

Տեսանյութը՝ Սեդա Վիրաբյանի։