Պատմում է՝ Գագիկ Խաչատրյանը
День: 25 февраля 2021
«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես
Իրականացման տևողությունը՝ մարտի 1 — ապրիլի 10
Մասնակիցներ՝ 2․3 դասարանի սովորողներ
Նպատակը` ձեռք բերած տեխնոլոգիական հմտությունների շնորհիվ նպաստել շրջակա միջավայրի պահպանման, մաքրման, բարելավման աշխատանքներին:
Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, ծաղկամաններ, ծաղիկներ, գունաներկեր, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:
Նախագծի իրականացման ընթացքը
«Ձոն» ուսումնական նախագիծն ուղղված է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները: Որպես գարնան առաջին նախագիծ այն նախատեսում է հանրօգուտ (ներքին, արտաքին միջավայրի մաքրություն, բարեկարգում, նորացում, թարմացում) աշխատանքների իրականացում, բույսերի խնամք, նոր ծաղկե թաղարների ստեղծում, ծառատունկ:
Նախագիծը խաչվում է գարնան սկզբի, թումանյանական օրերի ամփոփման, զատկական, ռոդիարիական, աղայանական օրերի մեկնարկի հետ:
Читать далее ««Ձոն» տեխնոլոգիական ստուգատես»