Երկուշաբթին ջրաղացպանների օրն էր: Այդ օրը բոլորը պիտի ցորեն աղային: Ավագ երկուշաբթին խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: 2․3 դասարանիսովորողները Ավագ երկուշաբթի կամ ջրաղացպանների օրը երկանքով ցորեն են աղում։ Ավելին՝ տեսանյութում։
Ավագ երեքշաբթիօրը խնոցի է հարվել, որքան չի հարվել Մեծ պասի անցած բոլոր օրերին:
Նպատակը՝ սովորողներին ծանոթացնել խոնցի աշխատանքային գործիքի հետ, Ավագ երեքշաբթիի համար պատրաստել կարագ։
Ծրագրում՝
քայլք ուսումնական Ագարակ
նախաճաշ
աշխատանք խնոցիով
ծիսական երգեր, խաղեր
Խաղ՝ «իմաստուն հիմար»- Տասը թղթակտորներից հինգի վրա գրվում էր «իմաստուն», հինգի վրա՝ «հիմար» բառերը: Տասը երեխա վերցնում էին մեկական թուղթ: Մտքում որևէ իղձ պահած անձինք նախապես ընտրում էին երեխաներից որևէ մեկին: Եթե իր ընտրած երեխային ընկնում էր «իմաստուն» բառը, ուրեմն նշանակում էր իղձի իրականացում, իսկ«հիմար»-ի դեպքում` տապալում: