
Անվանումը՝ «Ավագ շաբաթ» ուսումնական նախագիծ
Ավագ երեքշաբթին ուսումնական ագարակում
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 2․3 դասարանի սովորողներ
Վայրը՝ Հյուսիսային դպրց, Ուսումնական ագարակ
Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան,Հասմիկ Մաթևոսյան
Մեծ պասի ավարտին մնում էր մեկ շաբաթ, որը կոչվում էր «Ավագ կամ Մեծ
շաբաթ»: Ավագ շաբաթվա օրերից յուրաքանչյուրն ուներ իր անունը և, ըստ այդմ, իր բնորոշ դեմքը:
Երկուշաբթին ջրաղացպանների օրն էր: Այդ օրը բոլորը պիտի ցորեն աղային:
Երեքշաբթին հիմար – իմաստունի վիճակը քաշելու և խնոցի հարելու օրն էր:
Չորեքշաբթի՝ հիմնովին մաքրել են տները, ամեն վատ, չար, պիղծ, հիվանդություն, կեղտ
«չիք են արել»:
Ավագ հինգշաբթի՝ այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և, վատ բերք տվող
ծառերի բնին կացնի բութ կողմով երեք անգամ հարվածելով, վախեցրել.
Ուրբաթ օրը՝ ըստ եկեղեցական տոնացույցի, Քրիստոսի խաչվելու օրն է, Հուդայի ուրբաթ։ Աղջիկները կար էին անում «Կար անեմ,վար անեմ Հուդայի աչքերը հանեմ»։
Շաբաթ, Կիրակի՝ Մեծ զատիկ։
Читать далее ««Ավագ շաբաթ» ուսումնական նախագիծ»