Այսօր Մեծ Պահքի 24-րդ օրն էր, որը կոչվում է միջինք, դա նշանակում է, որ Մեծ Պահքը հասել է իր կեսին։ Այսօր 2․3 դասարանի սովորողները պատրաստեցին միջինքի գաթա, երգեցին, պարեցին, իսկ այս տարվա մեր դասարանի դովլաթը՝ հաջողակը, պարզվեց` Գագիկն է, քանի որ կոճակը Գագիկի գաթայի մեջ էր։
Месяц: Март 2021
Աշխատանքային նախագիծ. 09-12.03.2021

Իրականացվող ուսումնական նախագծեր՝
Շաբաթվա ընթերցանության նյութերը.
Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում, քննարկել ստեղծագործությունը, ապա գրավոր պատասխանել հարցերին։
Անհրաժեշտ հղումներ՝
Читать далее «Աշխատանքային նախագիծ. 09-12.03.2021»Միջինքի ծեսը Հյուսիսում և ընտնեկան դպրոցներում
Դովլաթ, սարն ես, ձորն ես,
Ո՞ր թփի տակ ես։
Արի տեսնենք ու՞մ բաժինն ես ։
Օրը՝ 10․03․2021
Վայրը՝ Հյուսիսային դպրոց, ընտանեկան դպրոցներ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․3 դասարանի սովորողներ, տատիկներ, մայրիկներ
Մեծ պահքի ընթացքը փոքր-ինչ մեղմելու համար հայոց կենցաղում ընդունված էր Միջինքի ծեսը։ Այդ օրը տանտիրուհիները պատրաստում էին միջինքի բաղարջ, որը հայտնի է նաև միջնաբաղջ, կլոճ, հարեգիլ, միջնակ լոճ, միջնապլիթ, կուտապ և այլ անվանումներով։ Միջինքի մեջ պարտադիր դրվում էր որևէ նշան՝ դրամ, ուլունք, լոբի և այլն։ Միջինքն ամանորյա տարեհացի նման պիտի ապահովեր օջախի, ընտանիքի անդամների բարեկեցությունը, անասունների, հողի և հիմնական տնտեսական զբաղմունքների ապագա հաջողությունը։ Հետաքրքրական է Միջինքը կտրելու ծեսը․ երեկոյան տան ավագը բաղարջ հացը դնում էր տան ամենափոքր անդամի մեջքին և կտրում էր։ Դրանից հավասար բաժին էին հանում ինչպես տան բոլոր անդամներին, այնպես էլ ընտանի կենդանիներին և հողին։ Ում բաժնից որ նշանը դուրս գար, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր համարվում։
Կուկլի բաղարջ կշաղինք,
Ծեծած կամպետով շաղինք,
Մեջ լէ չիր, չամիչ հլնանք,
Ընկզի կթուն չմոռնանք:
Օսկի մատնիք մեջ թալինք,
Տարին թունդրի մեջ կողինք,
Քառասուն մանկան աղոթինք,
Չալիկ դանկով բար կտրինք:
Նպատակ՝
- ուսումնասիրել ազգային խոհանոցը
- ձեռք բերել խոհարարական հմտություններ
- ծիսական ուտեստների ճանաչում
- խոհանոցում աշխատելու կարողությունների ձեռքբերում
Ընթացքը՝ Սովորողը տատիկի կամ մայրիկի հետ պատրաստում է ծիսական գաթան, յուրաքանչյուրը ներկայացնում է իր բաղադրատոմսը և խորհուրդը։ Միջինքի գաթան պատրաստելուց հետո տատիկը կամ մայրիկը կատարում է Միջինքի կտրելու արարողությունը։Տեսանկարել արարողությունը և ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին՝ rozikyan@mskh.am
Նախագծի ամփոումը՝ այստեղ։
«Ձոն» մայրիկներին
2․3 դասարանի սովորողները մեդիա բացիկներ են պատրաստել մայրիկների համար։
«Զատկի ծես» ուսումնական նախագիծ

Անվանումը՝ «Զատկի ծես» ուսումնական նախագիծ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 2․3 դասարանի սովորողներ
Նպատակը՝ սովորողներին ծանոթացնել Զատկան ծեսին՝ որպես ազգային քրիստոնեական ծես, Զատկի խորհուրդներին (Ուտիս տատ, Ակլատիզ, ածիկացան, ծիսական խոհանոց), սովորողները իրենք դառնան ավանդույթների կորղ և փոխանցող ընտանիքի անդամներին։
Խնդիրներ՝
- բանավոր խոսքի զարգացում
- տեխնոլոգիական գործունեություն
- խոհարարական գործունեություն
- մեդիահմտությունների զարգացում
«Ձոն» մայրիկին
Գեղեցիկ կախազարդեր ենք պատրաստում մայրիկների համար։
Մաթեմատիկական ֆլեշմոբ
Քննարկում ենք փետրվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի 10-րդ խնդիրը։
















