Рубрика: Աշխատանքային նախագծեր

Աշխատանքային նախագիծ. 27.09-01.10․2021

Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`

  • ախտահանիչ միջոց
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • անհատական ջրի շիշ, թերմոս
  • դիմակ 

Իրականացվող ուսումնական նախագիծ՝

Շաբաթվա ընթերցանության նյութեր․

Լեզվագործունեություն՝ աշխատանք Հայոց լեզվի գիրք-տետրում

Մաթեմատիկական խաղեր

Читать далее «Աշխատանքային նախագիծ. 27.09-01.10․2021»
Рубрика: 2021-2022 ուսումնական տարի, Տիոզերք ուսումնական նախագիծ․2021

Արև, լուսին աստղ․ լեգենդներ

Արև

Արևը մի պատանի է` գեղեցիկ, վառվռուն մազերով: Ապրում է հոր հետ՝ կապույտ մարմարե շքեղ պալատում: Լողավազանը Վանա ծովն է: Օրվա շրջապտույտից հոգնած՝ մտնում է Վան, մաքրվում, իջնում ծովի հատակն ու քնում փրփուրե անկողնում: Երբ արթնանում է ու դուրս գալիս ծովից, իր սաստիկ ջերմությամբ երկիրը կարող է մոխիր դարձնել: Բայց դիմացն է ելնում մի վիթխարի թռչուն: Տարածում է թևերն ու փրկում երկիրը: Խանձվում են թռչնի թևերն, ու նա ծովն է ընկնում, որ հրաշագործ Վանը բուժի իրեն ու հաջորդ օրը ևս փրկի մարդկությունը: Արևը երկինք է բարձրանում առյուծի վրա, առյուծի թաթերում՝ հսկա մի թուր, որ անգին Արևին պաշտպանի քաջքերից: Երեկոյան Արևը հանգստանում է: Գեղեցիկ պատանի Արևն աշխարհում միայն մի տեղ է գտնում իր հանգիստը՝ մոր գրկում:

Читать далее «Արև, լուսին աստղ․ լեգենդներ»