
Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց պարտեզի 3․3 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ
Օր՝ նոյեմբերի 9
Նախագծի նկարագրություն՝
Նախագծի թեման թթուդրիկն է, թթու պատրաստելու ընթացքը և համեղ ավարտը:
Նախագծի նպատակն է՝ սովորողի մոտ ձևավորել ինքնուրույն գործունեություն իրականացնելու հմտություն: Զարգանում է նաև ճանաչողական, իմացական ոլորտը:
Գործունեության ընթացք՝
Սովորողները ընտանիքի անդամների հետ միասին քննարկում են անցկացնում, թե ինչո՞ւ են թթու դնում, առողջարար է , թե՝ ոչ : Սովորողները փորձում են գրանցոլ թթվի համեղ բաղադրատոմսեր հատուկ ձևավորված հարցերի օգնությամբ
- Ի՞նչ բանջարեղեն կարելի է օգտագործել թթվի մեջ:
- Ո՞ր բանջարեղենն ի՞նչ վիտամիններ ունի:
- Ո՞ր կենդանին ի՞նչ բանջարեղեն է նախընտրում:
Մեդիատեխնոլոգիա.
Թթուդրիկի ծեսը սկսվում է նրանից, որ կազմվում է բանջարեղենի ցուցակ՝ գնումներ կատարելու համար: Սովորողներից յուրաքանչյուրն մայրիկի կամ տատիկի հետ ցուցակագրում են բանջարեղենների անունները, հաշվարկ անում և այլն: Սովորողներն անմիջապես մասնակցում են գնումների: Գնում են խանութ, ընտրում համապատասխան բանջարեղեն:
Մաթեմատիկա՝
Սովորողները նախապես հաշվում են, թե որքան գումար է անհրաժեշտ համապատասխան քանակի բանջարեղեն գնելու համար:
Գնումներ կատարելուց հետո ևս հաշվում են, թե որքա՞ն դրամ ծախսեցին գնումների համար և համեմատում են նախնական հաշվարկի հետ: Կազմում են խնդիրներ, մուտքագրում են և առաջադրում մեկը մյուսին:
Տեխնոլոգիա, բնագիտություն՝
Կարևորվում է այն, որ սովորողներն ինքնուրույն իրականացնեն ողջ գործունեությունը /ծնողների կամ տատիկի վերահսկողությամբ/ լվանան բանջարեղենը, մաքրեն կանաչին, կեղևազերծեն սխտորը և այլն: Ինքնուրույն էլ տեղավորեն տարրաների մեջ:
Հետագայում սովորողները համացանցից ինքնուրույն տեղեկություններ են հավաքում այն մասին, թե ինչո՞ւ են աղաջրի մեջ տեղավորում թթուն: Ծնողներց ամենահմուտները պատմում են թթու դնելու հաջորդականությունը: Սովորեցնում են, թե ինչպե՞ս մշակել բանջարեղենը, բանջարեղենի վրա ծակոտկեններ անելու պատճառը և այլն: Սովորողներից մի քանիսի տատիկներին ու մայրիկներին հրավիրում ենք դպրոց, որպեսզի սովորողների հետ քննարկում անցկացնեն թթու դնելու հետ կապված: Ինչ յուրօրինակ բանջարեղեն կարելի է օգտագործել թթվի համար, կամ ե՞րբ թթուն պատրաստ կլինի:
Քննարկում ենք նաև մի կարևոր հարց, թե ի՞նչ պրոցես է «թթվելը», ի՞նչ է լինում բանջարեղենի հետ, գույնն ու ձևը փոփոխվո՞ւմ է, թե՝ ո՛չ:
Որպես նախագծի արդյունք՝ սովորողները ծանոթանում են թթու դնելու ձևին, տեղեկանում են բանջարեղեններից յուրաքանչյուրի վիտամինների մասին, իմանում են ինչպես օգտագործել բանջարեղենը /եփած, թե հում վիճակում/:
Ամփոփումներ՝